Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»          Արդեն կան դիրքեր, որ հանձնվել են թուրքերին, 100 տոկոս 2 դիրք արդեն հանձնվել է,Կոթի գյուղում իրենց աշխարհազորայիններն են իջել       Տեսանյութ. Կիրանցեցի 96-ամյա Լենա տատիկն ուշաթափվեց.Հանգիստ կանգնած էինք, եկել են մեծ ուժերով՝ խփելով, քարշ տալով՝ տեղափոխել են մեքենա    

12 հուն 2023 15:25

Գայթակղեցնող միլիարդատերը տառապում էր միելոմոնոցիտար լեյկոզով. Սիլվիո Բեռլուսկոնիի հաջողության պատմությունը

 Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին տառապում էր քրոնիկական միելոմոնոցիտար լեյկոզով, տեղեկացրել է La Repubblica-ն։


Լրագրողների տեղեկատվությամբ՝ այսօր առավոտյան Միլանի «Սան Ռաֆայել» հիվանդանոց են եկել նրա հարազատները։


«Սիլվիո Բեռլուսկոնիի (որը հիվանդանոց էր տեղափոխվել անցած ուրբաթ)՝ քրոնիկական միելոմոնոցիտար լեյկոզի հետ կապված ցուցանիշները, որով տառապում էր որոշ ժամանակ, բարելավման միտում չէին ցուցադրում, իսկ այնուհետեւ վիճակը վատացավ»,- ասել են լրագրողները։


Իտալիայի նախկին վարչապետը մահացել է 87 տարեկանում։ 
Իտալացի քաղաքական գործիչ եւ խոշոր գործարար Սիլվիո Բեռլուսկոնին զբաղեցրել է Իտալիայի վարչապետի պաշտոնը 1994, 2001-2006 եւ 2008-2011թթ.։ Մեդիա-մագնատ, Fininvest հոլդինգի սեփականատեր, որը միավորում է մոտ 150 ընկերություն (այդ թվում «Միլան» ֆուտբոլային ակումբը), որոնք գործում են իտալացիների կյանքի գրեթե բոլոր ոլորտներում։ Իտալիայի ամենահարուստ բնակիչը (2005թ. մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակում՝ 25-րդը ըստ Forbes-ի)։ Քանիցս դատի է ենթարկվել եկամուտները թաքցնելու եւ կաշառակերության մեղադրանքներով։


Բեռլուսկոնին ապրել է իրադարձություններով հարուստ կյանք։ Նրան անվանում են Կավալյերե (իտալերենից cavaliere del lavoro թարգմ.՝ աշխատանքի կավալեր) գիշերուզօր աշխատելու կարողության համար։ Նա ինքն իրեն անվանել է գայթակղեցնող, որը կարող է վաճառել ինչ ասես, իսկ քաղաքականություն մտնելն անվանել է Հիսուս Քրիստոսին վայել զոհողություն։


Սիլվիո Բեռլուսկոնին ծնվել է 1936թ. սեպտեմբերի 29-ին Միլանում։ 1961թ. գերազանցությամբ ավարտել է Միլանի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։


Ուսումն ավարտելուց հետո աշխատել է Միլանի շինարարական բիզնեսում։ 1970-ականներին  զբաղվել է հեռահաղորդակցություններով եւ մեկուկես տասնամյակ անց հասել է բացարձակ առաջնորդության մասնավոր հեռարձակման շուկայում։ 1990-ականների սկզբին հաստատվել է երկակի մոնոպոլիա՝ RAI պետական հեռուստատեսության՝ մի կողմից եւ Բեռլուսկոնիի հոլդինգին պատկանող Fininvest-ի՝ մյուս կողմից։ Fininvest-ը միավորում էր մոտ 150 ընկերություններ (այդ թվում AC Milan ֆուտբոլային ակումբը), որոնք գործում են իտալացիների կյանքի գրեթե բոլոր ոլորտներում. այս իրավիճակն ստացել է «բեռլուսկոնիզմ» անվանումը։


1993թ. Բեռլուսկոնին որոշում է ուժերը փորձել քաղաքականությունում։ Բեռլուսկոնիին է պատկանում ֆենոմենալ ռեկորդը համաշխարհային քաղաքական պատմությունում. 1994թ. հունվարին հիմնելով իր առաջին կուսակցությունը՝ «Առաջ, Իտալիա»-ն, նա ընդամենը 60 օր հետո նրա հետ միասին հաղթեց Իտալիայի համազգային խորհրդարանական ընտրություններում։


Բեռլուսկոնին վարչապետի պաշտոնն զբաղեցրել է կոալիցիոն կառավարությունում։ Բեռլուսկոնիի հասցեին հնչած քննադատության եւ կոալիցիայի գծով դաշնակիցների տարաձայնությունների պատճառով նրա առաջին կառավարությունը գոյատեւեց ընդամենը յոթ ամիս։ 1996թ. համընդհանուր ընտրություններում Բեռլուսկոնին տանուլ տվեց. նրա կողմնակիցները զիջեցին Ռոմանո Պրոդիի ձախ կենտրոնամետ դաշինքին։


Բեռլուսկոնին կառավարությունը նորից գլխավորեց այն բանից հետո, երբ նոր աջ կենտրոնամետ «Ազատության տուն» դաշինքը հաղթանակ տարավ 2001թ. մայիսի 15-ի ընտրություններում։ Բեռլուսկոնիի նախընտրական խոստումները ներառում էին հարկերի եւ բյուրոկրատական ապարատի կրճատում, թոշակների եւ աշխատատեղերի ավելացում, պայքար անլեգալ ներգաղթի դեմ։ Նախատեսվում էր բարեփոխումներ իրականացնել կրթության եւ առողջապահության, դատական համակարգերում։  2003թ. սեպտեմբերին վարչապետը հայտարարեց Իռալիայի պետական կարգի մասշտաբային բարեփոխում սկսելու մասին։


2002թ. եվրոյի գոտի Իտալիայի անհաջող մուտքի արդյունքում գները բարձրացան, իջավ բնակչության գնողունակությունը, սրվեց սոցիալական անհամաձայնությունը։ 2002 եւ 2003թթ. տեղի ունեցան բողոքի զանգվածային ցույցեր։ Իտալացիների դժգոհությունն էր առաջացնում նաեւ Բեռլուսկոնիի վարած արտաքին քաղաքական գիծը. 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո երկիրը ակտիվ աջակցություն էր ցուցաբերում ԱՄՆ-ին Աֆղանստանում, իսկ հետո Իրաքում։ 2005թ. ապրիլին «Ազատության տուն» կոալիցիան ջախջախիչ պարտություն կրեց շրջանային ընտրություններում, եւ Բեռլուսկոնին, սահմանադրության համապատասխան, ստիպված էր հեռանալ պաշտոնից։ 2006թ. ապրիլի համընդհանուր ընտրությունները եւս ձախողմամբ ավարտվեցին։ Չնայած  ձախ կենտրոնամետների հաղթանակի փաստը հաստատվել է սահմանադրական դատարանի կողմից եւ անգամ Բեռլուսկոնիի որոշ կողմնակիցներ իրենց առաջնորդին կոչ են արել ընդունել պարտությունը, քաղաքական գործիչը եւ մեդիա-մագնատը դժվարությամբ է հեռացել պաշտոնից։ Միայն 2006թ. մայիսի 2-ին նա վերջապես հրաժարականի պաշտոնական դիմում ներկայացրեց։


2008թ. ապրիլի 13-14-ի ընտրություններում Բեռլուսկոնիի «Ազատության ժողովուրդ» նոր կուսակցությունը եւ նրա դաշնակիցները աջ կենտրոնամետ կոալիցիայում հաղթանակ տարան եւ ստացան մեծամասնություն իտալական խորհրդարանի երկու պալատներում։ 2011թ. աշնանը «Ազատության ժողովրդի» ճամբարափոխների պատճառով կուսակցությունը կորցրեց մեծամասնությունը խորհրդարանում, եւ 2011թ. նոյեմբերի 12-ին Բեռլուսկոնին հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից։


Կարիերայի ընթացքում Բեռլուսկոնին քանիցս դատի է տրվել եկամուտները թաքցնելու եւ կաշառատվության, ինչպես նաեւ մաֆիայի հետ ունեցած կապերի եւ ընտրարշավի անօրինական ֆինանսավորման մեղադրանքներով։ Սակայն գործարարի փաստաբաններին երկար ժամանակ հաջողվել է ազատել նրան պատասխանատվությունից՝ դիմելով վճռաբեկ դատական ատյաններին։ 2012թ. Բեռլուսկոնին մեղավոր է ճանաչվել Mediaset մեդիա-ընկերությունում ֆինանսական խարդախությունների մեջ եւ դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման։


Իտալացիների կողմից Il Cavaliere (ասպետ, կավալեր) անվանված Բեռլուսկոնին «վայելում» էր «ժողովրդի մարդու» կերպարը։ Այն դեպքում, երբ նա Իտալիայի ամենահարուստ մարդն էր։ Forbes ամսագիրը 2005թ. նրա ունեցվածքը գնահատել էր 12 մլրդ դոլար, նա 25-րդն էր մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակում։ Սակայն 2008թ. աշնանը համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքով նա զրկվեց ավելի քան մեկուկես միլիարդ դոլարից եւ ռեյթինգում հայտնվեց 90-րդ տեղում։ Բեռլուսկոնին ամուսնացած էր երկրորդ անգամ։ Նա երկու երեխա ունի առաջին եւ երեք երեխա երկրորդ ամուսնություններից։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր