Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա          Ավինյանի քավոր-սանիկական կապերը վտանգում են շենքերը. արաբկիրցիները դեմ են նորակառույցին       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

26 ապր 2019 13:38

«Իմ քայլի» պատգամավորներն առաջարկում են աշխատող ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման մեխանիզմ

«Իմ քայլի» պատգամավորներն առաջարկում են աշխատող ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման մեխանիզմ
ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը և խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն առաջարկում են ուսման վարձավճարների վերաբերյալ օրենքի նոր նախագիծ: Ըստ Սիսակ Գաբրիելյանի՝ նախագծով պետությունը պարտավորվում է վճարել աշխատող ուսանողների ուսման վարձը:
«Նախագծով առաջարկվում է եկամտահարկից փոխհատուցել ինչպես հիմնական աշխատողների, այնպես էլ քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություններ մատուցող ուսանողների վարձավճարները: Պետությունը կվճարի նաև միջնակարգ մասնագիտական և տեխնիկական ուսումնական հաստատությունում վճարովի սովորող և աշխատող ուսանողների վարձավճարները:
Փոխհատուցման իրավունք կունենան ՄՈԳ-ի շեմը հաղթահարած ուսանողները: Առաջիկայում նախագիծը կքննարկվի նաև կառավարությունում, հուսով եմ՝ կհասնենք դրական արդյունքի: Ամենայն հավանականությամբ, կկազմակերպենք նաև հանրային քննարկում ոլորտային մասնագետների հետ, այս ընթացքում սիրով կլսեմ ձեր դիտարկումներն ու առաջարկությունները: 
Հ.Գ.Կարծում եմ, սա կքաջալերի ուսանողներին աշխատել, իսկ արդեն աշխատողներին դառնալ ուսանող»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Սիսակ Գաբրիելյանը:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր