ՌԴ-ում ՀՀ քաղաքացի կինը հրդեհի ժամանակ երկու երեխաների մահվան գործով պայմանական ժամկետով դատապարտվել է
Դատարանը Վորոնեժի մարզի բնակչուհուն 2 եւ 3 տարեկան դուստրերի մահվան փաստով պայմանական ժամկետի է դատապարտել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
ՌԴ ՔԿՔՎ տվյալներով՝ երեխաների մարմինները հայտնաբերվել են նոյեմբերի 16-ին «Պոդվորյե» ՍՊԸ ֆերմայի բնակելի տարածքում: Քննության վարկածով՝ 2018 թվականի նոյմեբերի 16-ին 27-ամյա կինը, որը Վորոնեժի մարզ էր եկել հայաստանցի ամուսնու հետ եւ ապրում էր ֆերմայում, տնից հեացել է՝ իր երկու փոքր երեխաներին թողնելով պինդ վառելիքի վառարանով սենյակում, որի պատճառով սպիտակեղենն այրվել է: Աղջիկները մահացել են շմոլ գազի թունավորումից:
Մոր նկատմամբ երկու անձանց անզգուշությամբ մահ պատճառելու մասին քրեական գործ է հարուցվել:
«Դատարանի դատավճռով մեղադրյալը մեկ տարի ժամկետով պայմանական ազատազրկման է դատապարտվել՝ 6 ամիս փորձնական ժամկետով», - ասվում է հաղորդագրությունում:
Աղջիկների ծնողները՝ ՀՀ քաղքացիները, Ռուսաստան են ժամանել 2018 թվականի ապրիլին եւ միգրացիոն հաշվառման կանգնել: Դատախազության տվյալներով բնակելի տարածքում տնայնագործական արտադրության մետաղական վառարան է եղել: