Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

27 ապր 2019 12:59

«Ես դեմ չեմ լինի, որ այսօր Մաշտոցի պողոտայում մանղալները շարած լինի». Նիկոլ Փաշինյանը փողոցում խորոված է անում (ֆոտո)

«Ես դեմ չեմ լինի, որ այսօր Մաշտոցի պողոտայում մանղալները շարած լինի». Նիկոլ Փաշինյանը փողոցում խորոված է անում (ֆոտո)ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այս պահին քայլում է Երեւանի փողոցներով, մոտեցավ Մաշտոցի պողոտայում խորոված անողների խմբին ձեռք վերցրեց շամփուրները:
Նա նշեց, որ միայն լսելով գիտի, որ մեկ տարի առաջ հեղափոխության օրերին խորոված են արել փողոցներում. «Ես միայն հեղափոխությունից հետո, երբ վիդեոները նայել եմ, հասկացել եմ, որ հեղափոխության 10 տոկոսն եմ տեսել, էն 90 տոկոսից գաղափար չեմ ունեցել»:


Ներկաներից մեկն ասաց, որ խորովածը դարձել է հեղափոխության խորհրդանիշերից մեկը, ինչին Փաշինյանն արձագանքեց. «Ես ուզում էի նման մի բան ասել, հետո մտածեցի՝ չարժի: Շնորհակալ եմ, որ այս ավանդույթը պահել եք: Ես դեմ չեմ լինի, որ այսօր Մաշտոցի պողոտայում մանղալները շարած լինի ու խորոված անեն: Այնպես որ, ով այդպիսի ցանկություն ունի, թող չկաշկանդվի: Անկեղծ ասած, ես ինքս էի ուզում անել, բայց դե գիտեք, սահմանափակումներ կան»:
Նշենք, որ առավոտից վարչապետը շրջում է Երեւանի փողոցներում, լուսանկարվում, զրուում անցորդների հետ: Նա նույնիսկ մի պահ միացավ փողոցում շուրջպար բռնած քաղաքացիներին:
Վարչապետը նշեց, որ տրամադրությունը տոնական է. «Այսօր սովորականից 2 ժամ ավել եմ քնել ու դա ինձ համար մեծ երջանկություն է»,-ասաց նա ու դիմեց իրեն շրջապատած լրագրողներին. «Ես քաղաքը վերջին մեկ տարում հնարավորություն չունեմ տեսնելու, ես անընդհատ ձեզ ու տեսախցիկներն եմ տեսնում»:
Դիտարկմանը, թե մարդիկ չեն ընդունում, որ սա իրենց օրն , Փաշինյանն արձագանքեց. «Անցած տարի մարտի 31-ին էլ մարդիկ չէին կարծում, որ սա իրենց հաղթանակի ճանապարհն է, հետո եղավ այն, ինչ բոլորս տեսանք»:
«Ես դեմ չեմ լինի, որ այսօր Մաշտոցի պողոտայում մանղալները շարած լինի». Նիկոլ Փաշինյանը փողոցում խորոված է անում (ֆոտո)
«Ես դեմ չեմ լինի, որ այսօր Մաշտոցի պողոտայում մանղալները շարած լինի». Նիկոլ Փաշինյանը փողոցում խորոված է անում (ֆոտո)

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր