20:21 - ՀՅԴ-ն իշխանություններին դեղին քարտ ցույց տվեց. Տեսանյութ         18:25 - «Ամեն ինչ ունի սկիզբ և վերջ». ԵՊՀ ռեկտորը՝ հրաժարականի պատճառների մասին      18:00 - Փաստաբանը Քոչարյանին ազատած դատավորի դեմ հաղորդում է ներկայացրել ԱԱԾ, ՀՔԾ և Գլխավոր դատախազություն .Դատավորը խախտել է...    

01 մայիս 2019 16:00

Պատրաստվել իրադարձությունների ցանկացած շրջադարձի.քաղաքագետի անդրադարձը ադրբեջանա-թուրքական զորավարաժություններին

Պատրաստվել իրադարձությունների ցանկացած շրջադարձի.քաղաքագետի անդրադարձը ադրբեջանա-թուրքական զորավարաժություններինԱդրբեջանն ու Թուրքիան առաջին անգամ չեն համատեղ զորավարժություններ անցկացնում, գլխավոր ուղերձը ուժի ցուցադրությունն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց քաղաքագետ Նարեկ Գալստյանն՝ անդրադառնալով Ադրբեջանում մայիսի 1-3-ն անցկացվող «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք 2019» խորագրով Թուրքիայի հետ համատեղ տակտիկական զորավարժություններին:
«Զորավարժություններ մենք նույնպես անցկացրել ենք, ստանդարտ իրավիճակ է: Ադրբեջանի ու Թուրքիայի համատեղ զորավարժությունների գլխավոր ուղերձն ուժի ցույց տալն է, ինչպես նաև նպատակ ունի հոգեբանական ճնշում գործադրել հակառակորդ կողմի վրա: Ես կանդրադառնայի նաև զորավարժության անվանը՝ «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք», ինչը նաև որոշակի ուղերձ է պարունակում: Չեմ կարծում, թե ուղղակի կապ ունի Հայաստանում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի անցկացման ժամկետի հետ: Թեպետ չի բացառվում, որ այնպես են արել ժամկետները համընկնեն»,-ասաց Նարեկ Գալստյանը:
Անդրադառնելով Ադրբեջանի, Հայաստանի բարձրագույն ղեկավարության հանդիպումներում հումանիտար հարցերի շուրջ քննարկումներին՝ Նարեկ Գալստյանը նշեց, որ օրակարգում հումանիտար հարցերն առաջ մղելը ոչ մի կերպ չի լուծում կոնֆլիկտը:
«Սակայն սա ճիշտ մարտավարություն է: Այն որոշակի նպատակներ է հետապնդում՝ հնարավորինս փորձել կողմերի միջև փոխազդեցություն ցույց տալ այն հարցերում, որոնց շուրջ հնարավոր է համեմատաբար հեշտ ձեռք բերել համաձայնություն: Սա և՛ միջնորդներին է ձեռնտու, և՛ կոնֆլիկտի կողմերին»,-ասաց քաղաքագետը:
Նարեկ Գալստյանն ընդգծեց, որ մենք պետք է շարունակենք այն ռազմավարությունը, որը որդեգրել ենք: Առաջնահերթ գլխավոր նպատակ պետք է լինի պատրաստվել իրադարձությունների ցանկացած շրջադարձի, բայց միաժամանակ ցույց տալով պատրաստակամություն փոխազդելու բոլոր այն հարցերում, որտեղ հնարավոր է ինչ-որ չափով ընդհանուր եզրեր գտնել կողմերի միջև:
«Ռազմավարական գլխավոր քայլերից մեկը, որի մասին Նիկոլ Փաշինյանը քանիցս հայտարարել է, Ստեփանակերտի վերադարձն է բանակցային ֆորմատ: Հիշենք, նաև պաշտպանության նախարարի շուրթերով ուղերձները, որոնք վերաբերում էին Հայաստանի արտաքին պաշտպանական քաղաքականության հայեցակարգի փոփոխությանը, այն է` պատրաստ լինել ցանկացած իրադարձություն, անգամ ռազմական հնարավոր գործողությունները տեղափոխել հակառակորդի դաշտ, նախահարձակ պաշտպանություն և այլն: Մի բան է կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը, մեկ այլ բան է արտաքին պաշտպանական քաղաքականությունը, բոլորովին այլ բան է հումանիտար ոլորտում ընդհանուր եզրեր գտնելը: Դրանք կապակցված, բայց ոչ մեկը մյուսին չթելադրող պրոցեսներ են»,-ասաց քաղաքագետը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր