«էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...          Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

30 ապր 2019 16:12

Եթե մնանք մեն-մենակ՝ լինելու է կատաստրոֆա.Թուրք-ադրբեջանական զորավարժություններին սահմանին հնարավոր են սադրանքներ

Եթե մնանք մեն-մենակ՝ լինելու է կատաստրոֆա.Թուրք-ադրբեջանական զորավարժություններին սահմանին հնարավոր են սադրանքներԹուրք-ադրբեջանական զորավարժությունները պետք է հատուկ ուշադրության կենտրոնում պահենք, բանակը բերված է բարձր պատրաստվածության աստիճանի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով մայիսի 1-3-ը Ադրբեջանում անցկացվելիք «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք 2019» խորագրով համատեղ տակտիկական զորավարժություններին:

Դավիթ Բաբայանը չբացառեց, որ ադրբեջանական կողմը սահմանին կարող է սադրանքներ իրականացնել՝ հատկապես հաշվի առնելով այն, որ զորավարժությունն անցկացվում է մայիս ամսին, որը մեզ համար հաղթանակների ամիս է:
«Չմոռանանք, որ Թուրքիան միշտ  դերակատարություն և ներգրավվածություն է ունեցել ադրբեջանա-ղարբաղյան հակամարտության մեջ, նույնիսկ գլխավոր շտաբի ներկայացուցիչներն են եղել ադրբեջանական բանակում, ապրիլյան պատերազմի ժամանակ այստեղ եկել էին բանակի սպաներ, այդ թվում ահաբեկիչներ»,-ընդգծեց նա:
Դավիթ Բաբայանը հիշեցրեց, որ ապրիլյան պատերազմից առաջ ևս թուրք-ադրբեջանական զորավարժություններ էին անցկացվել:

«Թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական համագործակցությունը միշտ եղել է բարձր մակարդակի վրա: Մենք երբևիցե չպետք է իրականությունից կտրվենք և հիշենք, որ ի դեմս Ադրբեջանի` գործ ունենք նաև Թուրքիայի հետ: Ոչ մեկի մոտ իլյուզիաներ չպետք է լինեն, պետք է շատ սթափ պատկերացնենք իրավիճակը և ըստ այդմ՝ շարունակենք շարժվել:
Կան մարդիկ, ովքեր չեն հասկանում, որտեղ ենք գտնվում՝ քարտեզի չեն նայում: Հայտարարություններ անելիս՝ մոռանում են, որ կա Թուրքիա, որը Ցեղասպանություն է իրականացրել, ոչնչացրել է մեր նյութական ժառանգությունը և ոչ միայն»,-ընդգծեց նա:
Դավիթ Բաբայանի կարծիքով՝ անհարժեշտ է խորացնել հարաբերությունները ռազմական դաշնակցի, հարևանների ու Սփյուռքի հետ, ինչը կարող է զսպիչ նշանակություն ունենալ:
«Թուրքիան ՀՀ-ի դեմ ակտիվ գործողությունների չի դիմել և չի դիմի այնքան ժամանակ, քանի դեռ կունենանք ճիշտ աշխարհաքաղաքականություն: Նույնիսկ ռուսական ռազմաբազայի սիմվոլիկ ներկայացվածությունն արդեն իսկ չեզոքացնում է Թուրքիայի հսկայական ներուժը, իսկ եթե մենք մնանք մեն-մենակ, սա արդեն լինելու է պարզապես կատաստրոֆա»,-եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրված ռազմական համագործակցության մասին համաձայնագրին համապատասխան՝ մայիսի 1-3-ը Ադրբեջանում անցկացվելու են «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք 2019» խորագրով մարտական կրակով համատեղ տակտիկական զորավարժություններ:
Զորավարժությունների հիմնական նպատակն է բարձրացնել զորքերի համատեղ գործողությունների արդյունավետությունը, փորձի փոխանակումը:
Զորավարժություններին կմասնակցեն զրահատեխնիկա, հրետանային զորքեր, մարտական ուղղաթիռներ, ՀՕՊ ուժեր և այլն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր