Մարտի 1-ի 10 զոհերին կրակողներին բացահայտելու հարցում բարդություններ կան. ՀՀ գլխավոր դատախազ

Այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով մարտի 1-ի գործին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Լրագրողի հարցին, թե կարող է ժամկետներ ասել՝ երբ գործի մասին հանգամանքներ պարզ կլինեն, Դավթյանը պատասխանեց, որ նախաքննությունը չունի ժամկետներ, և որ իրավական կարգավորումը ունի հստակ տրամաբանություն:
Ճշտմանը՝ փաստորեն ոչ ոք որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրաված չէ, գլխավոր դատախազը պատասխանեց. ‹‹Ասպես ասեմ, ձեզ հայտնի է, որ արդեն ունեցել ենք 4 մեղադրյալներ, այլ անձանց արարքների իրավական գնահատականները դեռևս տրված չեն››:
Մեկ այլ հարցին՝ արդյո՞ք դժվարություն կա 10 անձանց կրակողներին բացահայտելու հարցում, Դավթյանը պատասխանեց, որ քննությունը արդարացիորեն սպասում է պահանջում, և ինքը որպես գլխավոր դատախազ պահանջում է վարույթն իրականացնող մարմիններին, որ նորանոր բացահայտնումներ անեն:
‹‹Ինքս էլ ծանոթ լինելով քննության ընթացքին, գնահատում եմ, որ այո, բարդություններ կան և դրանք օբյեկտիվ են››,-ասաց ՀՀ գլխավոր դատախազը: