Սպասվում է ձյուն, մառախուղ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          Փետրվարի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ո՞ւմ կտրամադրվի լրավճար. առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև. «Փաստ»    

03 մայիս 2019 16:05

Եթե դրախտ եք փնտրում՝ գնացեք Հայաստան,որտեղ կա Աստվածային Եդեմական այգի. Իսպանական պարբերական

Եթե դրախտ եք փնտրում՝ գնացեք Հայաստան,որտեղ կա Աստվածային Եդեմական այգի. Իսպանական պարբերականԻսպանական «Etheria Magazine» պարբերականը հոդված է հրապարակել Հայաստանի մասին՝  դրան տալով «Հայաստան. 10 վայր՝ Եդեմական այգում» վերնագիրը:
Հոդվածի հեղինակներ Խուան Կառլոս Մունյեսը և Մար Ռամիրեսը մասնավորապես ներկայացրել են այն տեղերը, որտեղ պետք է անպայման այցելել, եթե հայտնվել ես Հայաստանում:


«Եթե դուք դրախտ եք փնտրում, պետք է գնաք Հայաստան: Ճանապարհները ձեզ կտանեն Եվրոպայի և Ասիայի միջև գտնվող դրախտ, որտեղ կա Աստվածային Եդեմական այգի: Հենց այստեղ դուք կարող եք տեսնել հնագույն քաղաքակրթություններից մեկի ակունքները»,-ասվում է հոդվածում:
Ինչ վերաբերում է վայրերին, որտեղ ըստ հոդվածի, պետք է այցելել, ապա նշվում է Զվարթնոց տաճարի, Խոր Վիրապի, Գառնիի, Գեղարդի, Հանրապետության հրապարակի, Կասկադի մասին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր