20:21 - ՀՅԴ-ն իշխանություններին դեղին քարտ ցույց տվեց. Տեսանյութ         18:25 - «Ամեն ինչ ունի սկիզբ և վերջ». ԵՊՀ ռեկտորը՝ հրաժարականի պատճառների մասին      18:00 - Փաստաբանը Քոչարյանին ազատած դատավորի դեմ հաղորդում է ներկայացրել ԱԱԾ, ՀՔԾ և Գլխավոր դատախազություն .Դատավորը խախտել է...    

08 մայիս 2019 12:50

Այս մեկ տարում արձանագրված ձեռքբերումները.պահեստային փաստեր էլ ունեմ

ՀՀ 2019-ի բւոջեի եկամուտները կգերակատարվեն ոչ թե 40 մլրդ դրամով, ինչպես հայտարարել էի, այլ 62 մլրդ դրամով կամ 129 մլն դոլարով ավելի: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, իր մեծ ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա սկսեց թվարկել այս մեկ տարում արձանագրված ձեռքբերումները, հավելելով, որ պահեստային փաստեր էլ ունի:

Ստուեր ներկայացնում ենք այդ կետերը, կրճատումներով.
«2019-ի առաջին եռամսյակում պետական բյուջեի եկամուտները փաստացի աճել են 25 տոկոսով կամ 64,1 մլրդ դրամով, ինչը պայմանավորված է ստվերի կրճատմամբ: Հարկերն ու տուրքերը առաջին եռամսյակում կազմել են ՀՆԱ 21,8 տոկոսը, ինչը 2017-ի համեմատ բարելավվել է 1,3 տոկոսով»,-ասաց նա:
Կառավարության հարկ վճարողներին ունեցած 120 մլրդ դրամի պարտք է մարվել, որը գերավճարի պարտքի 90 տոկոսն է կազմել: Երկար ժամանակ քննարկման առարկա է եղել, որ ՊԵԿ-ը տնտեսվարողներից գերավճարներ է պահանջել: Այդ պարտքը 2018-ի հունվարի 1-ին եղել է 130 մլրդ դրամ, այսինքն բիզնեսը այդֆքան փող է վճարել, առանց դրա պարտավորությունն ունենալու: Իշխանափոխությունից հետո ՊԵԿ-ը ընդունել են հաշվետվություն գգործարարներից, բայց դրա դիմաց փողը չեն գանձել: Միայն այս հոդվածով փաստորեն 300 մլն դոլար կառավարությունը վերադարձրել է բիզնեսին:
Հաջորդ փաստը. ԱԱՀ-ի գծով շուրջ 19 մլրդ դրամ է վերադարձվել տնտեսվարողներին՝ նախորդ նույն ժամանակաշրջանի համեմատ:
Հեղափոխությունից հետո (մայիսից-մայիս) 82 մլն հատ ՀԴՄ կտրով ավելի է տպագրվել, որը շուրջ 35-40 տոկոս աճ է նախորդ նույն ժամանակաշրջանի համեմատ:
51 հազար աշխատատեղ դուրս է բերվել ստվերից, որոնց մի մասը նոր ստեղծված աշխատատեղերն են:
Այստ տարվա հուլիսի 1-ից կբարձրանան զինծառայողների աշխատավարձերը (20-30 տոկոսով), իսկ սեպտեմբերի 1-ից՝ ուսուցիչների աշխատավարձերը:
5,7 մլրդ դրամ է հատկացվել զինծառայողների բնակարանային կարիքները հոգալու համար:
Շուրջ 700-ով կրճատվել է մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողների թիվը, նրանք փոխարինվել են պայմանագրային զինծառայողներով:
Սահմանապահ 47 մարտական դիրքեր ապահովվել են հոսանքով, 73-ը՝ ջրամատակարարմամբ, 180 մարտական դիրք ապահովվել է սառնարանով: 380 լվացքի մեքենա է տրամադրվել զորամասերին: Սահմանի երկայնքով տեղադրվել է 136 նոր ժամանակակից տեսադիտարկման սարք:
Հայաստանն սկսել է ՍՈՒ-30 ՍՄ բազմաֆուինկցիոնալ կործանիչների գնման գործընթաց: Այլ սպառազինություններ ձեռք բերելու մասին տեղեկություններ չեն կարող հրապարակել:
1000 դրամների հիմնադրամը սկսել է փոխհատուցել նաեւ 2008-2016 թթ ընթացքում մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ հաշմանդամությունձեռք բերած զինծառայողների ընտանիքներին: Հեղափոխությունից առաջ փոխհատուցվում էին միայն 2016-ի դեկտեմբերից հետո տեղի ունեցած դեպքերը:
410 բնակարաններ անհատույց տրվել են զինծառայողներին եւ զոհված զինծառայողների ընտանիքներին:
Կուտակային կենսաթոշակի մասին օրենքում փոփոխության արդյունքում 209 հազար մարդու աշխատավարձ բարձրացել է:
Ի հեճուկս կնքված պայմանագրի, ջրի սակագինը չի բարձրացել՝ բանակցությունների արդյունքում: սոցիալապես անապահով խավի համար 10 եւ 20 դրամով նվազել են գազի եւ էլեկտրաէներգիայի գները:
Շուրջ 10 հազար բուժաշխատողների աշխատավարձերը բարձրացել են գրեթե 30 տոկոսով:
ՀԱԷԿ-ի աշխատակիցների աշխատավարձը բարձրացել է շուրջ 16 տոկոսով:
Ոստիկանությունում ներդրվել է ամսական պարգեւավճարների ինստիտուտը, որը կազմել է շուրջ 25 տոկոսվ:ԱԱԾ-ում աշխատավարձերն աճել են 30 տոկոսով:
Երկրորդ երեխայի ծնվելու դեպքում միանվագ գումարը 50 հազարից դարձել է 150 հազար դրամ:
Առեւտրային բանկերին հնարավորություն է տրվել ներել ֆիզիկական անձանց ժամկետանց վարկերի գծով կուտակված տույժեն ու տուգանքները: ներվել է շուրջ 20 հազար վարկառուի տույժերը՝ 11 մլրդ դրամ ծավալով: մաքրվել է շուրջ 125 հազար վարկառուների վարկային պատմությունը, որոնք մինչեւ 50 հազար դրամի պարտավարություն ունեին, կամ հանդիսանում էին համավարկառու:
2018-ին ՏՀՏ ոլորտում զբաղվածների թիվ 27 տոկոսով աճել է:
Շուրջ 150 հազար անձ ազատվել է ՃՈ խախտումների համար նախկինում կուտակած տուգանքներից՝ 13մ,7 մլրդ դրամի չափով: Նախորդ 12 ամսվա ընթացքում հայտնաբերված խախտումները շուրջ 485 հազարով: Մինչեւ 60 կմ/ժամ արագությամբ խախտումների համար արագաչափ սարքերի գործադրումը դադարեցվել է:
Սրտի ստենտավորման գներն իջել են 250 հազար դրամով:
Փետրվարից մեկնարկել է սուր իշեմիկ ինսուլտի դեպքում անվճար ծրագիրը, որից արդեն օգտվել է 85 քաղաքացի:
Ստոմատոլոգիական բուժօգնությունը կազմակերպվում է անվճար 1-ին կարգի հաշմանդամների, մինչեւ 7 տարեկան երեխաների, մինչեռւ 18 տարեկան անապահով խմբին պատկանող երեխաների, նախազորակոչային եւ զորակոչային տարիքի անձանց համար, նախկինում գործող համավճարային սկզբունքի փոխարեն:
Չարորակ ուռուցքների բուժումն իրականացվում է անվճար:
Ներդրվել է սանավիացիայի ծառայությունից, որի օգնությամբ հեռավոր մարզերից արդեն տեղափոխվել է 11 հիվանդ:
2018-ին 60 տոկոսով  կատարվել է ճանապարհաշինության պլանը: Նորոգվել է 200 կմ ճանապարհ: 2019-ին կնորոգվի 300 կմ ճանապարհ: Այս տարի ռեկորդային ճանապարհաշինարարություն է իրականացվելու:
Զբոսաշրջիկների թիվն աճել է 10-ից ավելի տոկոսով:
2018-ին 20 հազարից ավելի անհատ ձեռնարակտեր է գրանցվել, որը 5400-ով ավելի է նախորդ տռարվա ցուցանիշից:
2018-ին նախորդ տարվա համեմատ կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը նվազել է 2,3 տոկոսով:
Մամուլի ազատության ինդեքսում Հայաստանը բարելավել է իր դիրքը 19 կետով եւ զբաղեցրել 61-րդ կետը: Հայաստանը «մասամբ ազատ» երկրների շարքից մտել է «ազտ» երկրների շարքը:
Քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավվել են երկրի պաշտոնաթող նախագահ, նախկին փոխվարչապետ, պաշտպանության նախարարգլխավոր շտաբի պետ, բնապահպանության նախարար, ԴԱՀԿ պետ եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Երկրում հաղթահարված է համակարգային կոռուպցիան, օլիգարխիան զրկված է կառավարության որոշումների վրա ազդելու լծակներից:
Հայաստանում չկան քաղբանտարկյալներ եւ քաղհալածյալներ:
ՏՄՊՊՀ-ում եւ ՀԾԿՀ-ում տեղ է հատկացվել ընդդիմության ներկայացուցիչներին, որը օրենսդրական տեսք կստանա:
2018-ին ՀՀ ժամանածների թիվը շուրջ 15 հազարով գերազանցել է մեկնածների թվին, ինչն առաջին անգամ է վերջին 10 տարում: Երեք անգամ կրճատվել են ԵՄ երկրներում ապաստան հայցողների թիվը: Այս տարվա երեք ամիսներին ՀՀ վերադարձածների թիվը 2,5 հազարով ավելի է մեկնարծների թվից:
Այս տարվա առաջին եռամսյակում ամուսնությունների թիվը աճել է 5 տոկոսով, իսկ ամուսնալուծությունները նվազել են 17 տոկոսով:
Տնտեսական մենաշնորհները վերացված են, շաքար ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը կազմել է 78 տոկոս նախկին 95-ի փոխարեն, իսկ բանան ներմուծող ամենախոշոր  ընկերության տեսակարար կշիռը 57-ից նվազել է 38-ի: բենզին ներկրող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը 43 տոկոսից նվազել է 29 տոկոսի:
ՔԿՀ-ները բեռնաթափվել են, տեղի է ունեցել համաներում, սկսել է գործել պատժի կրումից վաղաժամկետ ազատման ինստիտուտը, տեսակցությունների թիվը կրկնապատկվել է:
2018-ին արձանագրվել է սպանության 35 դեպք, որը նվազագույնն է 1980 թվականից ի վեր:
Մեկ տարում վարկերն աճել են 16 տոկոսով, ավանդները 11,8 տոկոսով:
Վարչապետի ավտոշարասյունը կանգ է առնում լուսացույցի արգելող նշանի տակ, բացառությամբ հատուկ դեպքերի: Վարչապետը որպես վկա ներկայացել է դատարան, ինչն աննախադեպ երեւույթ է:
Ծառայողական ավտոմեքենաների թիվը կրճատվել է 239-ով:
ՊԵԿ-ին տարեկանհայտարարագիր ներկայացածների թվում են երգիչ Արամեն, Սարոն, Մարտին Մկրտչյանը:
2018-ի մայիսից կոռուպցիոն բնույթի հանցագործություններով պետությանը պատճառված վնասը կազմել է շուրջ 89 մլրդ դրամ, որից վերականգնվել է 32 մլրդ դրամը:
Վարչապետը եւ նրա ընտանիքի անդամները աշխատում են կրել միայն հայկական հագուստ: Այսօր էլ ներկայացել եմ հայկական արտադրության հագուստ:
Փաշինյանը նաեւ նշեց, որ վարչապետ ընտրվելուց հետո արդեն 5 ընդարձակ ասուլիս է հրավիրել:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր