Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

08 մայիս 2019 17:45

Բանտում է նաեւ Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը․ Արցախի նախագահներն ինչո՞ւ նրա համար էլ չեն միջնորդել

Կարծում եմ՝ պետք է նման դեպքերում Արցախի նախագահի իրավախորհրդատուները ճիշտ խորհուրդներ տան, որովհետեւ այդ գործն այլեւս գլխավոր դատախազի տիրույթում չէ, գործն ուղարկվել է դատարան, եւ գլխավոր դատախազը, եթե նույնիսկ շատ ուզենա, չի կարող էդ հարցը լուծել, դրա համար, կարծում եմ Արցախի նախագահների համար ճիշտ չէ հասցեագրել դիմում մի տեղ, որն իրենց իրավազորության ներքո չէ, եւ էստեղ իրավախորհրդատուների սխալն է։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Արցախի երկու նախագահների դիմումին, որով գլխավոր դատախազին խնդրում էին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կանաքը վերացնել․
«Հաջորդը, մարդկայնորեն ես դա կարող եմ հասկանալ, որովհետեւ ենթադրում եմ՝ ընկերական հարաբերություններ կան, Ռոբերտ Քոչարյանն Արցախի առաջին նախագահն է եղել եւ այլն: Բայց, այնուամենայնիվ, հարցեր ծագում են: Եթե այստեղ քաղաքական խնդիր ենք լուծում, Արցախի պետականության խնդիր ենք լուծում, օրինակ, այսօր բանտում է նաեւ Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը: Ասենք, ինչո՞ւ իրենց միջնորդության մեջ իր համար էլ չեն խնդրել, ո՞րն է պատճառը: Եթե սկզբունքն ենք պահում, Արցախի հերոս է: Կամ Ռոբերտ Քոչարյանը, կամ Արկադի Ղուկասյանը պետք է Մանվել Գրիգորյանին Արցախի հերոսի կոչում շնորհած լինեին: Ինչու իր համար չեն միջնորդել»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ եթե խոսում ենք այն մասին, որ Արցախի հերոսներին չի կարելի կալանքի տակ պահել, կարո՞ղ է այնպես ստացվել, որ ե՛ւ Արկադի Ղուկասյանը, ե՛ւ Բակո Սահակյանի իշխանության տարիներին որեւէ Արցախի հերոս երկար տարիներ կալանքի տակ պահված լինի.
«Հնարավո՞ր է այդպիսի բան եղած լինի, թե հնարավոր չի: Այստեղ էլ պետք է սկզբունքը հասկանանք, ի՞նչ չափանիշով: Եթե որեւէ մեկին թվում է, թե Մանվել Գրիգորյանին մեղսագրվող արարքն ավելի ծանր է, քան Ռոբերտ Քոչարյանինը, չափազանց սխալվում է։ Իմ կարծիքով, եւ, եթե չեմ սխալվում, դե յուրե՝ Քոչարյանին մեղսագրվող արարքը շատ ավելի ծանր է: Եւ էստեղ պետք է հասկանալ՝ որն է սկզբունքը։
Դավիթ Սանասարյանի դեպքում ասում եմ, որ ցավում եմ, որ մարդիկ հարցն ընկալում են ընկերական, ախպերական տրամաբանության մեջ: Բայց այդպես մենք պետություն չենք կառուցի: Սանասարյանն իմ ընկերն էլ է: Նշանակում է՝ իմ ընկերները օրենքից վե՞ր են, չի կարող նման բան լինել, եթե իմ ընկերները օրենքից վեր չեն, ուրիշ մեկի ընկերը չի կարող օրենքից վեր լինել»,-ասաց ՀՀ վարչապետը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր