Ես ձեր դատական թիմից չեմ վախենում, ես արդարացվելու եմ, բայց դուք մնալու եք մեղավոր և ձեր սերունդներն են մնալու մեղավոր          Արցախում առգրավված ռուսական զենքը կարող է վաճառվել Ուկրաինային․Ադրբեջանցի պատգամավոր       Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Հայաստան    

09 մայիս 2019 17:38

Վաղ է խոսել Արցախյան խնդիրը լուծելու մասին, քանի դեռ հայկական կողմի համար ընդունելի լուծում չի եղել

«Մեր արտաքին գերատեսչությունը, դիվանագիտական կորպուսը պետք է օրնիբուն աշխատեն, որ Արցախի հարցով միջազգային հանրությունն ունենա ձևավորված կարծիք։ Ադրբեջանը չի ասելու Արցախը թող վերադառնա բանակցային սեղան, միջազգային հանրությունը պետք է ձևավորի այդ կարծիքը», - այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ ավելացնելով, որ այս մասին ավելի վաղ հանդես են եկել նաև հայտարարությամբ։

Խոսելով Արցախյան հարցի մասին՝ պատգամավորը օր օրի երկիրն ուժեղացնելն ու զարգացնելը, - «Կարող ենք անընդհատ խնդիրը լուծելու մասին խոսել, բայց մոռանալ, որ այդ ընթացքում պետք է ուժեղանալ, և վերականգնել խախտված ռազմաքաղաքական բալանսը»։ Էդմոն Մարուքյանի կարծիքով վաղ է խոսել Արցախյան խնդիրը լուծելու մասին, քանի դեռ հայկական կողմի համար ընդունելի լուծում չի եղել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր