«Opel»-ը բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել, ուղևորները հոսպիտալացվել են          Տեսանյութ.Իսրայելը հարձակվել է Իրանի վրա.իրանական ՀՕՊ-ը Սպահանի երկնքում անօդաչու թռչող սարքեր է խոցել       Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար    

14 մայիս 2019 12:30

Ամեն թափթփուկի գրառում չեմ ցանկանում մեկնաբանել. Գագիկ Բաղդասարյանը Ալեն Սիմոնյանի մասին

«Ամեն թափթփուկի գրառում չեմ ցանկանում մեկնաբանել: Եթե հեղափոխության օրերին գոնե այդ անձը վաստակ ունենար և բերանը բացեր, էլի հասկանալի կլիներ»,- մեկնաբանելով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի՝ իր հասցեին հնչեցրած խոսքերը, ասաց մի քանի քաղաքական ճամբար փոխած Գագիկ Բաղդասարյանը, ով Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հետ միասին բողոքի ակցիա է իրականացնում:
Լրագրողի դիտարկմանը, թե մասնակցում էիք հեղափոխությանը, ապա ո՞րն է ճամբարը փոխելու պատճառը, վերջինը պատասխանեց. «Այո, ես շատ ակտիվ մասնակցել եմ հեղափոխությանը: Սա ճամբար չի, Ձեր ասածն էլ տեղին չի և կոռեկտ չի: Սա հայրենիք է, որը բոլորինս է: Բայց, ցավոք սրտի, հեղափոխությունը մնաց կիսատ և պռատ, և իշխանության եկան մարդիկ, որոնք ո՛չ դրա արժանիքներն ունեն, ո՛չ էլ իրավունքը»,- ասաց Գ. Բաղդասարյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանի՝ ասուլիսում հնչեցրած խոսքերը՝ 100 փաստի վերաբերյալ, «մանիպուլյացիաներ են»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր