12:59 - Քոչարյանն օգտվում է պաշտոնաթող նախագահի համար ՀՀ Սահմանադրությամբ նախատեսվա գործառութային անձեռնամխելության երաշխիքից.Դատարան         12:50 - Սպանություն՝ սաֆարովյան ձևով.փորձել է քնած մարդու վիզը կտրել, դանակը կոխել է դոշի մեջ, այն ծռվել է.«Արթիկ» ՔԿՀ–ում կատարվածի մասին      12:49 - Ռասիստական նոր դրսևորում՝Ադրբեջանի կողմից. սա ևս անհանգստացնող է    

16 մայիս 2019 14:05

Եթե նույնիսկ մայրը համաձայնություն էլ տա, երեխան չի կարող կրոնը փոխել. Պոլսի հայոց պատրիարքարան

Պոլսի հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արք. Աթեշյանը գրավոր հայտարարություն է տարածել Թուրքիայում  13-ամյա հայ տղայի՝ ուղիղ եթերում իբրև իսլամ ընդունելու աղմկահարույց միջադեպի վերաբերյալ: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:


Աթեշյանը հայտարարության մեջ նշել է, որ այդ ցավալի միջադեպը չի ընդունվել ոչ միայն հայ համայնքի, այլև իսլամական համայնքի մի շարք շրջանակների կողմից:
Վերջինս տեղեկացրել է, որ իր հետ կապ է հաստատել այդ հաղորդումը վարած թուրք աստավածաբան Նիհաթ Հաթիփօղլուն, ով պնդել է, որ հայ երեխան ինքնակամ է եկել հաղորդմանը, իսկ իրենք քրիստոնեությունը կամ հայերին նվաստացնելու նպատակ չեն ունեցել:
«Այդ զրույցի ժամանակ մենք էլ մեր տեսակետները հայտնեցինք»,- գրել է Աթեշյանը՝ շարադրելով դեպքի վերաբերյալ Հաթիփօղլուին հայտնած իր դիրքորոշման դրույթները.
1.Նախևառաջ 13 տարեկան երեխան չափահաս չէ և չի կարող կրոնափոխ լինելու որոշում ընդունել:
2.Նման ուղղվածությամբ հաղորդումը միայն կրոնական պրոպագանդայի տպավորություն է ստեղծում և չի կարող կապ ունենալ խղճի ազատության հետ:
3.Եթե նույնիսկ մայրը համաձայնություն էլ տա, երեխան չի կարող կրոնը փոխել: Եթե երեխայի հայրը չկա և ողջ է միայն մայրը, ապա մայրը նույնպես պետք է մուսուլման լինի (ընդունած լինի իսլամ) և այդ դեպքում երեխան ինքնաբերաբար մուսուլման կհամարվի: Եթե երեխայի հայրը ողջ է և մուսուլման է, ապա երեխան այսպես թե այնպես հոր կրոնի ներկայացուցիչ է համարվում: Այսպիսով` այդ հեռաարձակումը չի կարող իմաստ ունենալ:
4.Մենք, որպես հայերին ներկայացնող եկեղեցի, նույնիսկ 18 տարեկանից բարձրերին չենք ընդունում քրիստոնեության շարքերը: Եթե պիտի ընդունենք, կանչում ենք ընդունվողի ընտանիքի անդամներին ու ստանում նրանց գրավոր համաձայնությունը:  Վերջում պետք է քրիստոնեություն ընդունողների անձնագրերում հիշատակվի այդ մասին: Ընդունելիք կրոնի մասին պատկերացում ունենալու համար 6 ամիս տևողությամբ հոգևոր և բարոյական պատրաստություն է անցկացվում, և ամենավերջում իրականացվող մկրտությունից հետո դիմողը քրիստոնյա է դառնում:
5. Մենք բոլոր կրոնների նկատմամբ հարգանք ունենք: Կասկած չունեմ, որ Դուք էլ այլ կրոնների նկատմամբ հարգանք ունեք: Ցավալի է, որ նման բաները հեռուստատեսությամբ օգտագործվում են ռեյտինգ բարձրացնելու համար:
Աթեշյանը նշել է, որ զրույցի ընթացքում Հաթիփօղլուին հայտնել է նաև երեկոյան հեռարձակվելիք իր հաղորդման ընթացքում  թեմայի վերաբերյալ պարզաբանումներ անելու և լարվածության նվազմանը նպաստելու վերաբերյալ իրենց սպասելիքների մասին:
«Մեր համայնքին տեղեկացնում ենք այս գործընթացի վերաբերյալ և խորհուրդ ենք տալիս զարգացումներին հետևել առանց սառնասրտությունը կորցնելու: Թուրքիայի բազմազանությունը միատեղելու և հավասարակշռելու ավանդույթն այսպիսի ցավալի իրավիճակների հաղթահարման տեսանկյունից մեր ամենամեծ երաշխիքն է», – նշել է Պոլսի հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդը:
Պատրիարքական ընդհանուր փոխանորդը նշել է նաև, որ այս խնդրի մասին անձամբ տեղեկացրել է Թուրքիայի կրոնական գործերի վարչության ղեկավար Ալի Էրբաշին, ով խոստացել է ուսումնասիրել թեման:
Աթեշյանի տեղեկացմամբ` ինքն ավելի ուշ մայիսի 14-ին տեղի ունեցած իֆթարի (իսլամական Ռամազան տոնին տրվող հյուրասիրություն) ժամանակ նույնպես մասնակիցների ուշադրությունը հրավիրել է այս թեմայի վրա:

«Իֆթարին ներկա փորձառու իրավաբան, հարգելի պրոֆեսոր Քեզբան Հաթեմին պաշտպանեց այն տեսակետը, որ կատարվածը սխալ է, և իրավիճակը իրենք ներկայացնելու են պ-ն. Հաթիփօղլուին (թուրք աստվածաբանը, ում հաղորդման ժամանակ բեմականացվել է 13-ամյա Արթուրի իսլամ ընդունելը)»,- գրում է Աթեշյանը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր