Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

17 մայիս 2019 10:00

Արմեն Սարգ­սյանն այդպես էլ չինտեգրվեց նոր իշխանությանը. նոր հակասություններ՝ նախագահի ու վարչապետի միջև.«Փաստ»

«Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի և 213-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ նա­խագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադ­րել է նոր թեկնածություն: ՍԴ դատավորի ընտրության հարցը Ազգային ժողովը կքննարկի մայիսի 29-ին:

Արմեն Սարգսյանը ՍԴ անդամի թափուր տեղի համար խորհրդարան է ներկայացրել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պե­տության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Վաղարշյանի թեկնածությունը: 
Այս հանգա­մանքը կարող է նոր լարվածություն առա­ջացնել վարչապետի ու նախագահի հարա­բերություններում: Բանն այն է, որ ԱԺ իշխող մեծամասնությունն ուներ ֆավորիտ թեկնա­ծու՝ «Մարտի 1-ի» գործով տուժողների ներկա­յացուցիչ Վահե Գրիգորյանը, ու ոչ մեկ ան­գամ է ուղղակի և անուղղակի հասկացրել, որ ուրիշ ում թեկնածությունն էլ ներկայացնի նախագահը, իրենք, միևնույն է, մերժելու են:
Վահե Գրիգորյանն այս անգամ եղել է նախա­գահի կողմից ՍԴ դատավորի թափուր պաշ­տոնի համար նախագահի ներկայացվելիք ինը հավակնորդների թվում, սակայն Արմեն Սարգսյանը նախապատվությունը այլ մար­դու է տվել՝ այդպես հակադրվելով խորհրդա­րանական մեծամասնությանը:
Ապրիլի սկզբին խորհրդարանը մերժեց Արմեն Սարգսյանի առաջադրած թեկնածուին, ու շատերը ենթադրում էին, որ հանրա­պետության նախագահը կարող է խորհրդա­րան ներկայացնել վարչապետի նախընտ­րած թեկնածուին: Սակայն, ըստ ամենայնի, Արմեն Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի հա­կասություններն իրապես խորքային են, ու ՍԴ անդամի թեկնածության հարցն ընդամենն առիթ է: Օրինակ՝ բոլորն են նկատել, որ Սարգսյանն ու Փաշինյանը վերջերս միասին չեն մասնակցում որևէ միջոցառման, ու կարծես վաղուց տեղի չի ունեցել նաև վար­չապետի ու նախագահի գոնե լուսաբանված հանդիպում:
Հեղափոխության օրերին ու ընդհուպ մին­չև խորհրդարանական արտահերթ ընտրություններն Արմեն Սարգսյանը շատ մեծ կա­յունացնող դերակատարություն է ունեցել ըստ էության՝ նպաստելով Նիկոլ Փաշինյանի քաղաքական օրակարգի իրացմանը: Թվում էր՝ ստեղծվել է հրաշալի հնարավորություն, որպեսզի համադրվեն Փաշինյանի բարձր լեգիտիմությունն ու հեղափոխական էներգետիկան և Արմեն Սարգսյանի միջազգային կա­պերն ու փորձառությունը:

Սակայն հեղափոխության թիմը, իր սովո­րության համաձայն գնաց այլ տրամաբանությամբ ու քաղաքական մաքսիմալիզմի գործադրման հետևանքով Արմեն Սարգ­սյանն այդպես էլ չինտեգրվեց, այսպես կոչ­ված, նոր իշխանությանը: Ավելին՝ նրա օտա­րերկրյա հաջողված այցերը խանդի իսկա­կան առիթ հանդիսացան խորհրդարանա­կան մեծամասնության համար, Նիկոլ Փաշի­նյանի վարկանիշի բնական անկման համա­տեքստում հեղափոխության թիմը, ըստ ամե­նայնի, գործող նախագահի կերպարում տեսնում է իրական այլընտրանք, մրցակից, թեև, հանուն արդարության, Արմեն Սարգ­սյանը նման առիթներ չի տվել: Սրան գումա­րենք նաև այն հանգամանքը, որ վերջին հարցումների արդյունքում Արմեն Սարգսյա­նի աշխատանքից մեր քաղաքացիներն ավե­լի գոհ են, քան Նիկոլ Փաշինյանի աշխա­տանքից:
Վերջին ամիսներին տեղի ունեցան նշա­նակալի երկու իրադարձություններ, որոնք ավելի ընդգծեցին Նիկոլ Փաշինյանի ու Ար­մեն Սարգսյանի հակասությունները»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր