Այս որոշումը սպասելի էր.'Հասկանալով՝ որտեղից է ուղղորդվում, գիտակցում ենք՝ ինչ է կատարվում

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, քիչ առաջ որոշվեց ազատ արձակել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին. Նրա նկատմամբ կիրառվեց անձնական երաշխավորություն։
Լևոն Քոչարյանը նշեց, որ ինչ-որ տեղ իր համար այս որոշումը սպասելի էր՝ հաշվի առնելով Արցախի Հանրապետության երկու նախագահների երաշխավորությունները:
Լրագրողի հարցին, մինչ այդ պաշտպանները հայտարարում էին դատարանի նկատմամբ ճնշումներ կան, հիմա այդ կարծիքը փոխվե՞լ է, Լևոն Քոչարյանը պատասխանեց.
‹‹Շարունակությունը կտեսնենք, պրոցեսը չի վերջացել, ինձ թվում է հետո կհասկանանք ճնշումներ կան, թե ոչ››:
Երկրորդ նախագահի որդին ընդգծեց, որ իր հոր այս ժամանակահատվածում անազատության մեջ լինելը իրենք ապօրինի են համարում:
Խոսելով ընդդեմ Քոչարյանի ակցիայի մասնակիցների մասին՝ Քոչարյանն ասաց, որ հասկանալով՝ որտեղից է ուղղորդվում, գիտակցում ենք՝ ինչ է կատարվում:
Հարցին՝ որտեղից է ուղղորդվում, Լևոն Քոչարյանը պատասխանեց. ‹‹Ինձ թվում է՝ պարզ է բոլորին››: