Ճապոնիայում 16 րոպեի ընթացքում տեղի է ունեցել չորս երկրաշարժ          Տեսանյութ․Սուրբ Ծնունդը հոգեպես վերափոխվելու, մեր ուխտն առ Աստված նորոգելու գեղեցիկ առիթ է․ Ճրագալույցի Պատարագ՝ Մայր Տաճարում       Վեհափառ Հայրապետը կորոշի՝ ինչպես վարվել 10 եպիսկոպոսների հետ    

20 մայիս 2019 11:25

Ինչ-որ ագրեսիայի սադրանք է նախապատրաստվում.Դատավորների մեծ մասը սադրանքի սպառնալիք են

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առավոտյան լրահոսն արագ նայեցի: Կարծեք թե ոչ մի դատավոր հրաժարական չի տվել, դատական մարմինների պատասխանատուները հայեցողական լռություն են պահպանում: Առավոտյան երկու դատարանում դատավորները փորձել են մտնել դատարան, բայց ցուցարարները փակել են նրանց ճանապարհը: Չգիտեմ` պայմանավորվել են արդյոք դատավորներն իրենց վերադասերի հետ, թե ոչ, բայց տպավորությունս այնպիսին է, որ ինչ-որ ագրեսիայի սադրանք է նախապատրաստվում: Ի՞նչ իմաստ ուներ Շենգավիթի դատավորի կողմից փորձ անել պատուհանից մտնելու, եթե ցուցարարները փակել են մուտքի դուռը: Իր դատական լիազորություններն օգտագործելու ինչպիսի ջանքեր: Եթե նույնիսկ որևէ տան սեփականատիրոջ առաջ իր տան դուռը փակում են, դատավորները խորհուրդ են տալիս դիմել դատական մարմիններին, ոչ թե փորձել գրոհով տուն մտնել: Հիմա դատավորի առաջ փակել են իր աշխատավայրի դուռը՝ պիտի դիմի դատական մարմիններին, ոչ թե գրոհով փորձի ներս մտնել: Բացարձակապես վստահ եմ, որ ցուցարարների մեջ ագրեսիա հրահրող ականակիրներ կան, որոնց առաքելությունը կոնֆլիկտ ստեղծելն է: Դատավորների մեծ մասն անշուշտ երազում են ռեժիմի վերադարձը և հենց իրենք սադրանքի սպառնալիք են: Կկարողանա՞ն արդյոք ցուցարարները կոնֆլիկտի մեջ չմտնել: Ցուցարարներից մեծ զսպվածություն է պահանջվում: Տեր Աստված, խոհեմություն տուր թեʹ դատարանների աշխատողներին, թեʹ ցուցարարներին»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր