Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել    

20 մայիս 2019 16:16

Տեսանյութ. Անվստահությունն օրեցօր հանրության մոտ անհաշտ հարաբերություններ են առաջացնում,պետք է սկսել կտրուկ փոփոխությունները

Աշխատանքային քննարկման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել անհապաղ միջոցներ ձեռնարկել հեղափոխական փոփոխություններ ձեռնարկելու դատաիրավական համակարգում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
«Այն, ինչ տեղի է ունենում այսօր հանրապետությունում և այն, որ ժողովուրդը պահանջում է դատական իշխանությունում կտրուկ փոփոխություններ, մենք ընդունում ենք ի գիտություն և պետք է իրականացնենք ժողովրդի կամքը»,- ասաց Լիլիթ Մակունցը` անդրադառնալով հարցին, արդյոք դատաիրավական համակարգում փոփոխություններ կատարելն անմիջական կապ ունի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու որոշման հետ։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը նշեց, որ խոր անվստահությունը, որն օրեցօր հանրության մոտ անհաշտ հարաբերություններ է առաջացնում, հիմք է տալիս իշխանությանը մտածելու շուտափույթ փոփոխությունների մասին։
«Օրեցօր խորանում է այս ամենը։ Մի կետից պետք է սկսել կտրուկ փոփոխությունները և սա հենց այդ կետն է»,- ասաց Լիլիթ Մակունցը ` ավելացնելով, որ պետք չէ դա կապել կոնկրետ դատավարության հետ։
Ինչ վերաբերում է Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին խմբակցության ղեկավարն ասաց, որ այդ հարցով կզբաղվի ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն իր ուղիղ եթերի ժամանակ հայտարարել էր դատաիրավական համակարգում կտրուկ փոփոխություններ իրականացնելու, ինչպես նաև ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր