17:34 - Նման ինտենսիվություն եղել է 2016 թ.ին. կարծես՝ Ադրբեջանը խոսքից պատրաստվում է անցնել գործի         17:15 - «Տականք սրիկաներ, Հայրիկյանի միջնորդությո՞ւնն եք անտեսում». Պարույր Հայրիկյան      16:57 - Այդ ի՞նչ իրավունքով եք հետևում, թե ով ում հետ է հանդիպում    

01 հուն 2016 15:00

Հայկական հանրագիտարանը տոնում է 50-ամյակը. Տեսանյութ

Հունիսի 1-ը ոչ պաշտոնապես նշվում է որպես Հանրագիտարանների միջազգային օր:Այս տարի հունիսի 1-ին լրանում է նաև «Հայկական հանրագիտարան հրատարակչության» 50ամյակը: Այս առիթով Հայացք մամուլի ակումբը հունիսի 1-ին հյուրընկալել էր «Հայկական հանրագիտարան հրատարակչության» գլխավոր խմբագիր, տնօրեն Հովհաննես Այվազյանին:

Հովհաննես Այվազյանըհույս հայտնեց, որ այս օրն ոչ պաշտոնականից կդառնա պաշտոնական և հանրագիտակները նույնպես կունենան իրենց մասնագիտական տոնը: Ըստ Հովհաննես Այվազյանի, երբ 1966 թվականի հունիսի 1-ին ստեղծվել է Հանրագիտարանի գիտական խմբագրությունը՝ օրը ամենևին էլ պատահական չէ ընտրվել: Խոսելով մշակույթի զարգացման գործում հանրագիտական գրականության դերի մասին նա նշեց. «Հայկական հանրագիտարանը լինելով 1960-ականների ազգային զարթոնքի ծնունդ՝ ընդհանրացրեց հայ ժողովրդի հազարամյակների պատմությունը, մշակույթը, ժողովրդագրական զարգացումները, հասարակական-քաղաքական կյանքը, երկրի բուսական ու կենդանական աշխարհները, ճարտարապետական հուշարձանները, եկեղեցին ու Սփյուռքը: Հայկական հանրագիտարանը վաղուց դարձել է լավագույն տեղեկատվական միջոց՝ հավաստի և ճշգրիտ գիտելիքի յուրօրինակ սկզբնաղբյուր, որից, առանց բացառության, օգտվում է ողջ հայությունը՝ հայրենիքում և Սփյուռքում։ Հանրագիտարանի նյութերի զգալի մասը լայնորեն տարածվել է նաև համացանցում։ Հանրագիտարանների հաղթանակներից մեկն էլ այն է, որ համացանցն այսօր ողողված է մեր հոդվածներով»,-նշեց Հովհաննես Այվազյանը:

Խոսելով խնդիրների մասին պրն. Այվազյանը ասաց. «Ցավոք, այսօր չենք կարող հպարտանալ մեր նոր հրատարակությունների մեծ տպաքանակներով. հանրագիտարանները, որ տարին մեկ կամ երկու տարին մեկ հրատարակում ենք, ունեն ընդամենը 1500 տպաքանակ: Հայկական խորհրդային հանրագիտարանն իր 13 հատորներով այն եզակի հրատարակությունն է, որը տպագրվել է առավելագույն տպաքանակով՝ 100 հազար օրինակով»:

Հովհաննես Այվազյանը տեղեկացրեց, որ ցանկույթուն կա 14-15 հատորանոց ազգային նոր հանրագիտարան ստեղծել. «Մենք սովետական հանրագիտարանի հրատարակությունից հետո հասարակարգ ենք փոխել: Մի անգամ պետք է միատեղել՝ առանց կապանքի, չմտածելով, որ Մոսկվան այս քարտեզը կամ այն հոդվածը պետք է հանի»,-ասաց նա՝ ընդգծելով, որ այս մասին խոսվել է Ակադեմիայի դահլիճում, տեղյակ է նախագահի աշխատակազմը, միաժամանակ նաև հույս հայտնեց, որ շուտով այդ գործը կսկսեն:

Տեսանյութը՝ vesti.am

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր