Պետք եղավ՝Փաշինյանն ու Իմ քայլը նորից կլցնեն հրապարակը. Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյանը նշեց, թե ակցիա է եղել, որը վերաբերել է ամբողջ հանրապետությանը. «Կարծում եմ, որ որևիցե մեկի մոտ կասկած չկա, որ պարոն Փաշինյանն ու Իմ քայլը դաշինքը ցանկության պարագայում Հանրապետության հրապարակը նորից կլցնեն, որովհետև մենք ժողովրդի հետ համագործակցում ենք և ներկայացնում ենք ժողվորդին»:
Սիմոնյանը նշեց, որ տեղի է ունեցել քաղաքական ակցիա, դատական իշխանությանը միջամտություն չկա՝ հավելելով, որ դատարաններն արգելափակվել են նաև իշխանափոխության օրերին:
Հարցին, թե ինչու հարյուր հազարավոր քաղաքացիներ դուրս չեկան փողոց, Սիմոնյանը նշեց, թե խոսուն է այն փաստը, որ դատարաններն արգելափակված են եղել: