Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»          Գերիների հարցով կակտիվանան․Հասկացել են, որ ոչինչ չանելը միայն վնասում է գործին, իսկ Վարդանյանի՝ հացադուլ սկսելուց հետո ժամերը հաշվված են.«Հրապարակ»       Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 25-ին տարադրամի շուկայում    

24 մայիս 2019 11:05

Որևէ դատավոր հրաժարական չի տալու, մինչև...Իշխանության խոսքը ոչ միշտ է գործի վերածվում.«Ժողովուրդ»

«ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում անդրադարձել է դատաիրավական ոլորտում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձություններին:

«Վստահ եմ՝ մինչև իշխանության հստակ քայլերն ու հաստատակամությունը չերևա, որևէ դատավոր հրաժարական չի տալու: Հատկապես վերջին տարում մեր երկրում խոսքը ոչ միշտ է գործի վերածվում: Տեսնենք՝ առաջիկա օրերին ինչ զարգացումներ կլինեն: Իրավիճակը լավագույններից չէ, ինչպես ասում են, բայց անլուծելի խնդիր չկա: Աշխատել է պետք»,-ասել է նա:
Միաժամանակ, Մանուկյանի համար արդեն ծիծաղելի է հեղափոխություն, հակահեղափոխություն արտահայտություններն օգտագործելը: «Ի՞նչ ասել է հեղափոխական, գործադի՞րն է հեղափոխական, որտեղ 99 տոկոսով նախկին համակարգից եկած կադրերն են աշխատում, թե՞ օրենսդիրը, որն իր աշխատաոճով, պրոֆեսիոնալիզմով ու տեմպերով զիջում է նույնիսկ ՀՀԿ-ի խորհրդարանին»,-ասել է նա»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր