Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս          Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել       Մեր վրայից հոգսը ընկավ, հոգսը բարձեցինք իր ուսերին ու կարող ենք հեշտ ու հանգիստ գնալ ու շարունակել մեր կյանքը    

24 մայիս 2019 15:36

Ռազմական ոստիկանությունը զբաղվում է վաճառքում հայտնված ՊՆ-ի օճառների խնդրով

 Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն՝ անդրադառնալով  զինվորների համար նախատեսված օճառները  վաճառքում հայտնվելու մասին,ասաց.«Ռազմական ոստիկանությունը զբաղվում է, հենց արդյունքներ լինեն` կհայտնենք»:
Նշենք, որ ֆեյսբուքյան օգտատերներից մեկը իր ֆեյսբուքյան էջում վաճառքում հայտնված ՊՆ  օճառներից լուսանկար էր հրապարակել և գրառում կատարել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Այսօր Գյումրու շուկայից օճառ պետք է գնեի, սիրտս կասկած ընկավ, չգնեցի: Մեր ժողովրդի մեջ կան մարդիկ, ովքեր չեն ուզում փոխվել: Գետինը մտեք, ձեզանից պրծնենք: Ձեր նմանների երեսին թքել է պետք: Ձեզ ոչ մի իշխանափոխություն, հեղափոխություն չի հեղափոխի: Այսպիսի մտածելակերպով անձանց միայն գերեզմանը կփրկի: Գյումրու շուկան է, օճառներ են վաճառում, հատն արժե 100 դրամ: Դրանց վրա նշված է Պաշտպանության նախարարություն: Ախր մենք մեծ գումարներ էլ չունենք, որ տրամադրենք բանակին եւ ոմանք այսպես են վարվում: ԶԼՄ-ները կարող են գնալ եւ նկարահանել, քանի դեռ ուշ չէ, վաճառողը կարող է գլխի ընկնի, վաղն այլեւս չհանի վաճառքի: Գյումրու շուկայում, "Կառոնա" սուպերմարկետից վերեւ բացօթյա վաճառվում է: Վաճառողը մի տարեց մարդ էր, հարցրեցի, վաճառքի ենթակա է, ասաց այո, սակայն ես հասկացա, որ վաճառքի ենթակա չէ, ուստի չգնեցի:
ՀԳ.Վստահ եմ, ոմանք էլ նկատած կլինեն ու իրենց սովորության համաձայն «շառից», «փորձանքից» հեռու մնալու համար ձայն չեն հանել»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր