Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ          Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման       Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են    

27 մայիս 2019 12:52

Տեսանյութ.ԱԺ-ում քննարկվում է հայտնի դատավորի՝ Ալեքսանդր Ազարյանի գիտական ատենախոսության՝ արտագրված լինելու հարցը

ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն այսօր՝ մայիսի 27–ին արտահերթ նիստ է գումարել «Գրագողության դեմ պայքարի օրենսդրական հնարավոր լուծումները» թեմայով։
Արտահերթ նիստ հրավիրելու համար հիմք է հանդիսացել հայտնի դատավոր Ալեքսանդր Ազարյանի գիտական ատենախոսության՝ արտագրված լինելու մասին ԲՈԿ-ի հայտարարությունը:

Նիստին հրավիրված է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը։
Հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ արտահերթ նիստ  են հրավիրել՝ հաշվի առնելով այն մտահոգությունները, որ հնչել են ԲՈԿ նախագահի կողմից։
«Գրագողությունը համարելով մեծագույն չարիք եւ մեծագույն մարտահրավեր գիտության զարգացման համար, այսօր կքննարկենք օրենսդականան բարեփոխումների հարացը այդ արարտը արմատախիլ անելու համար»,–ասաց նա։
Այնուհետեւ Հայրապետյանն անդրադարձավ Եեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի՝ նախկինում արած հայտարարություններին։
«Ազարյանը հայտարարել է, որ հրաժարականի դիմում կներկայացնի երկու դեպքում, առաջինը, եթե վարչապետը հրաժարական կտա։ Այդ հայտարարությունից չէր հասցրել ժամանակ անցնել, երբ NEWS.am կայքին տված հարցազրույցում  նա նշեց, որ ԱԺ –ում երեկվա երեխաները պետք է քննեն այդ հարցը՝ նկատի ունենալով նաեւ ինձ։ Դատավորը կասկած չունի, որ ես առնվազն նույն ոճով կարող եմ պատասխանել իրեն, բայց ես զերծ կմնամ այդ դաշտ տեղափոխվելուց։ Դա անարգանք է խորհրդարանաի նկատմամբ»,–ասաց նա՝ նշելով, որ Ազարյանը եւ մյուս դատավորները պետք է հիշեն  դատավորի էթիկայի մասին։
Հայրապետյանը շեշտեց, որ ԱԺ պատգամավորի գործը չէ այս կամ այն դատավորի գնահատելը, սակայն ըստ նրա՝ յուրաքանչյուր դատավորի յուրանքանչյուր հայտարարություն կարող է ստվերել դատական համակարգի համբավը ։
«Հույս ունեմ, որ դատական իշխանության ներկայացուցիչներն իրենց խոսքում հավասարակշռված հայտարարություններով հանդես կգան, քանի որ նրանք անարգում են պառլամենտարիզմը»,–ասաց նա։
Հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանն էլ իր հերթին նշեց, որ այսօր հանձնաժողովը քննարկում չի հրավիրել միայն դատավոր Ազարյանի հարցով, այլ գրագողությանը վերաբերող ավելի ընդգրկուն հարցեր են քննարկվելու։
«Ժամանակին մենք աչք ենք փակել գրագողության վրա, բայց հիմա այլեւս աչք չենք փակելու նման երեւույթների նկատմամբ»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը Հ1–ի եթերում հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման որոշումը կայացրած Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն իր 160 էջանոց ատենախոսության մի մասն արտագրել է Վերաքննիչ դատարանի նախագահի Վազգեն Ռշտունու ատենախոսությունից։
Զրույցում Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը հերքել էր Գոգյանի այն հայտարարությունը, թե իր ատենախոսության մի մասն արտագրված է։
«Ինձ թվում է արդեն բոլորին պարզ է. հստակ ցուցում է տրված բոլոր օղակներին՝ իմ դեմ աշխատել։ Իմ խորին համոզմամբ՝ բոլոր ճակատներով իմ դեմ ինչ-որ ակցիաներ են իրականացվում»,–արձագանքել էր դատավորը։
Հիշեցնենք, որ նա առաջին անգամ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակած դատավորն է։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր