Արդյո՞ք Ալեքսանդր Ազարյանի գրագողությունը հաստատելուց հետո էլ նա չի զրկվի գիտական կոչումից

Նա ասաց, որ նույնիսկ անուն չի նշել, երբ հայտարարել է, որ որոշ ռեկտորների դոկտորի և պրոֆեսորի աստիճանի կոչումներում խնդիրներ կան, թե ինչպես են ձեռք բերվել:
Գոգյանն ասաց, որ Ազարյանի ատենախոսությունը 2 այլ ատենախոսությունների հետ ունի տեքստի համընկնում: Նրանցից մեկը պաշտպանել էր իրենից առաջ, մյուսը՝ իրենից հետո՝ ընդհանուր շուրջ 15 էջից ավելի էր եղել համընկնումը: Համընկել էր Վազգեն Ռշտունու և Տիգրան Նահապետյանի ատենախոսությունների հետ:
Հարցին, թե ի՞նչ է սպասվում, արդյոք Ալեքսանդր Ազարյանը կզրկվի՞ կոչումից, Գոգյանը նշեց, որ ոչ, չի զրկվի, որովհետև մեխանիզմ չկա. «Նա պաշտպանել է 2005-2006 թթ. և հետ գնալ չեն կարող»,-ասաց նա:
Հարցին, թե այդ դեպքում իմաստը ո՞րն էր այս ամենի, ասաց, որ նախաձեռնությունն իրենը չէր, և այս ամենի ցանկությունն ինքը չուներ: «Բայց եթե կա, ուզում եմ ԲՈԿ-ի համար դիվիդենտներ շահել, որովհետև ես միշտ համարել եմ, որ գիտական աստիճանից պետք է զրկվի ոչ միայն այն անարժան ձեռք բերողը, ոչ միայն գրագողը, այլ նաև գիտական նորույթ չունեցողը, որը, կարդալով չեխերեն ինչ-որ ատենախոսություն, մի քիչ թարգմանում է և ասում իմն է»,-ասաց նա:
Հարցին, թե կո՞ղմ է, որ օրենք մշակվի և հետին թվով պատիժ սահմանվի, Գոգյանն ասաց, որ օրենսդրությունը դա թույլ չի տալիս: «Բայց գիտական աստիճանից զրկելը ես չեմ համարում պատիժ»,-ասաց նա:
Սմբատ Գոգյանը նշեց, որ այսօր էլ մերժում եմ ատենախոսություններ: «Մենք բարձրաստիճան պաշտոնյայի բարեկամի ատենախոսություն ենք մերժել, դրանք ուղղակի չենք բարձրաձայնում, և դրանց մի մասը ուղղակի շահարկվում է, մի մասը՝ չէ»,-ասաց նա:
Հարցին, թե հանուն ինչի՞ են գիտական կոչում ուզում ստանալ, ԲՈԿ նախագահն ասաց, որ դա իր կենսակերպին հատուկ չէ: «Բայց ինձ թվում է՝ հոգեբանական պահ կա, երբ կյանքում գալիս է լճացում, սկսում ես հղփանալ և հետո փորձում ես ոչ մեկից հետ չմնալ և կյանքի ինչ-որ էտապում դառնում է ինքնահաստատվելու ձև, եթե մեկն ունի, ինչու ես չունենամ»,-ասաց նա: