Հայաստանում լրագրողների մասնագիտական գործունեությունը պետք է լիարժեք երաշխավորված լինի          Ապրիլի 21-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ․Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է    

27 մայիս 2019 18:00

Նախկինում դատավորներին զանգեր եղե՞լ են

Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովից առաջ դատավոր Լենդրուշ Հովհաննիսյանը լրագրողների որոշ հարցերի պատասխանեց: Նրանից հետաքրքրվեցին՝ պատվերով աշխատող, կասկածելի եկամուտ ունեցող դատավորների ճանաչո՞ւմ է:

«Ես նման տեղեկություն չունեմ»,- ասաց նա:
Հովհաննիսյանն ասաց, որ իր տարեկան աշխատավարձը կազմում է մոտ 6 մլն դրամ:
«Ես աշխատում եմ Շիրակի մարզում, Անի և Արթիկ համայնքներն եմ սպասարկում, կարող եք գնալ, հարցնել՝ ի՞նչ տպավորություն ունեն, երբևէ կարողացե՞լ են նիստից դուրս հանդիպել ինձ հետ, շփվել այլ կերպ»,- ասաց դատավորը:
Լրագրողները հարց ուղղեցին՝ նախորդ իշխանությունների օրոք աշխատելիս զանգեր հաճա՞խ է ստացել:
«Չի եղել զանգ, հավատացնում եմ»,- պատասխանեց նա:
Հարցին՝ ինչո՞ւ ժողովուրդը դատարաններին չի վստահում, Հովհաննիսյանն արձագանքեց.

«Քանի որ շատ քննադատություն է եղել, երբեմն՝ անտեղի, ու որևէ համարժեք պատասխան չի եղել»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր