Նիկոլ Փաշինյանը որևէ միջոցառում չի չեղարկել. ապատեղեկատվություն է,իսկՊուտինի հետ հանդիպումը սպասվում է հունիսի 6-ին

Ինչ վերաբերում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտւինի հետ չկայացած հանդիպմանն ու դրան հետևած վարչապետի «դիսկոմֆորտին», Վլադիմիր Կարապետյանը նշեց, որ հանդիպում ՌԴ նախագահի հետ չէր էլ ակնկալվում: Քիչ առաջ ռուսական լրատվամիջոցները տարածեցին ռուսական կողմի մեկնաբանությունը՝ Փաշինյան-Պուտին սպասվող հանդիպման մասին:
Մասնավորապես, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե «Մենք սպասում ենք Հայաստանի վարչապետին»: Իսկ Պուտին-Փաշինյան հանդիպումը, ըստ Պեսկովի՝ սպասվում է հունիսի 6-8-ը կայանալիք Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին (ՊՄՏՀ): «Մնացած ղեկավարներին ես այժմ չեմ նշի, որովհետև դեռևս վերջնական հաստատումներ չկան»,- հավելել է Պեսկովը: Համաժողովի միջոցառումները միավորված են «Ձևավորելով կայուն զարգացման օրակարգը» նշանաբանով: Հավելենք՝ միջազգային համաժողովի կազմակերպիչը «Ռոսկոնգրես» հիմնադրամն է: