Բացահայտել են Սամվել Բաբայանի գրասենյակի հրապարակած միջադեպի հանգամանքները․ կասկածյալների թիվը հասել է չորսի
![](https://armenpress.am/static/add/0001/anune/pi2.jpg)
Այսինքն այս գործով ներկայումս անցնում է չորս անձ։
Նշենք, որ գործի շրջանակներում ձերբակալվածներից մեկը «Մարտական խաչ» առաջին աստիճանի ասպետ, Լեոնիդ Ազգալդյանի զինակից, «Ազատագրական բանակ»-ի հիմնադիրներից Վլադիմիր Բալայանի որդին է՝ Ալեքսեյ Բալայանը, մյուսը՝ Ռոլանդ Այդինյանը։ Նրանք
ձերբակալվել են զենք կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու ինչպես նաև ապօրինի զենք կրելու կասկածանքով:
Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն էր տարածել, որ մայիսի 29-ի գիշերը՝ ժամը 03։30-ի սահմաններում, Սևանի մայրուղու Սևան- Մարտունի ճանապարհահատվածին արցախցիներին հայտնի բանդայի կողմից հետապնդվել են Սամվել Բաբայանի համակիրները. «Քանի որ միջադեպը տեղի է ունեցել ՀՀ-ի տարածքի այդ հատվածում, տուժողներն էլ հանդիսանում են ՀՀ քաղաքացիներ, կոչ ենք անում բոլոր պատկան մարմիններին, հատկապես ՀՀ ԱԱԾ-ին, հետամուտ լինել այս բանդան գտնելու և չեզոքացնելու գործընթացին, այլապես այս ամենը կարող է ավարտվել արյունահեղությամբ»։
Նախօրեին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն էլ հայտնել էր, որ կատարվածը երկու խումբ մարդկանց միջեւ ֆինանսական հարցերի պարզաբանման արդյունքում ծագած վեճ է։