Տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 17-ի համար          11 դատավոր կրակն է ընկել, ոչ քուն ունեն, ոչ դադար․ «Հրապարակ»       Նոր ճնշումը ընդդիմադիրների վրա խորանում է, կալանք, կալանք մինչև վերջ. «Ժողովուրդ»    

01 հուն 2019 11:47

Ռուսական նորագույն Ту-22М3М կործանիչի փորձարկումների տեսանյութը

Ռուսական նորագույն Ту-22М3М ռմբակոծիչը թռչում է լայն բացված թեւերով, տեղեկացնում է «Զվեզդա» հեռուստաալիքը։
Արդեն արագություն հավաքելիս եւ գերձայնի անցնելուց հետո ինքնաթիռը հավաքում է թեւերը, եւ դրանք ստանում են «նիզակի ձեւ»։ Ту-22М3М-ն առավելագույն արագությամբ թռչում է հենց այդ դիրքում։

Նիզակաձեւ թեւը թույլ է տալիս միաժամանակ ունենալ բարձր արագություն եւ թռիչքավայրէջքային լավ բնութագրեր։
Ինչպես «Զվեզդա»-ին ասել է առաջատար փորձարկող օդաչու Սերգեյ Բոլշովը, տեղեկատվական ապահովման մակարդակը շատ ավելի բարձր է։ Եվ դա զգալիորեն պարզեցնում է օդաչուի աշխատանքը։
Հիմա ամբողջ տեղեկատվությունը հասանելի է էլեկտրոնային ձեւաչափով, եւ խնդիրը կարելի է լուծել՝ ձեռքի տակ մեծ քանակությամբ աղյուսակներ ու տեղեկատու ինֆորմացիա չունենալով։
Ինքնաթիռի հիմնական խնդիրներն են ցամաքային եւ վերջրյա թիրախների խոցումներն ավելի լայն ընդգրկմամբ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր