Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզման պատճառ է հանդիսացել Դալմայում քաղաքաշինական նորմերի խախտմամբ հսկա թաղամասի կառուցումը, վտանգի տակ է Սարալանջի ճանապարհը          Տեսանյութ.Ես ցնցվում եմ, թե ինչպիսի ատելության խոսք կա Հայաստանում, օրինակ՝ ԱԺ-ում. ԵՄ դեսպան       Երեք պատերազմների մասնակից «Ժորա պապ»-ին մեղադրանք առաջադրվեց    

18 նոյ 2021 11:41

Ռուսական Սու-75 կործանիչն «արվեստի գործ» է, կամ լուրջ հարված ամերիկյան F-35-ին

 Ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոն ներկայացրել է նոր սերնդի ռուսական կործանիչի առանձնահատկությունները։
Հինգերորդ սերնդի Սու-75 (Checkmate) նորագույն կործանիչը դարձել է Դուբայի Dubai Airshow 2021 միջազգային օդատիեզերական ցուցահանդեսի աստղը: Օտարերկրյա մասնագետներին ապշեցրել է թռիչքի արագությունն ու հեռահարությունը, ցածր ռադիոլոկացիոն տեսանելիությունը, անօդաչու հնարավորություններն ու ամերիկյան F-35-ի համեմատ մրցունակ գինը։
Dubai Airshow 2021 ավիասալոնը դարձել է թեթև Սու-75 կործանիչի արտասահմանյան դեբյուտը։ Կործանիչի վերջնական նպատակը երկնքում ու համաշխարհային շուկայում գերիշխող դիրք գրավելն է, ամերիկյան F–35-ին հետ մղելը:
Մշակողների տվյալներով՝ Checkmate-ը կարող է առանց վերալիցքավորման հաղթահարել մինչև 3000 կիլոմետր, մինչև 2460 կիլոմետր/ժամ արագություն հավաքել, 7400 կիլոգրամ մարտական բեռ կրել, միաժամանակ գրոհել մինչև վեց օդային, ծովային ու ցամաքային թիրախ, այդ թվում՝ հարվածային դրոններ ու հինգերորդ սերնդի արտասահմանյան ինքնաթիռներ:
Հինգերորդ սերնդի ռուսական Սու-75 (Checkmate) հարթակն ունի պարզ ճարտարապետություն ու գնահատվում է մոտ 20-30 մլն դոլար, այսինքն՝ 3-4 անգամ ավելի էժան, քան F-35-ը: Պոտենցիալ գնորդների համար դա ծանրակշիռ փաստարկ է, առավել ևս, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռուսական թեթև կործանիչը 2024 թվականին կմտնի սպառազինություն: Հիշեցնեմ, որ ամերիկյան Lockheed Martin-ի արտադրած F-35-ը շահագործման երկար տարիների ընթացքում չի ստացել Պենտագոնի հավանությունը բազմասերիանոց արտադրության համար, այսինքն՝ պաշտոնապես ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերում չի ընդգրկվել։
«Սուխոյ» միավորված ավիաշինական կորպորացիայի գլխավոր տնօրեն Յուրի Սլյուսարն ավելի վաղ հայտնել էր, որ Ամուրի Կոմսոմոլսկ քաղաքում սկսվել է Սու-75 նոր մեկշարժիչ կործանիչի մի քանի նմուշների արտադրությունը: Նախատեսվում է, որ առաջիկա 15 տարում 300 ինքնաթիռ կմատակարարվի: Ինքնաթիռի արտադրությունը կենտրոնացած է Աֆրիկայի երկրներ, Հնդկաստան ու Վիետնամ արտահանելու վրա, ընդ որում ՝ «հիմնական պատվիրատուն» արդեն որոշված է։
Մասնագետների կարծիքով՝ Checkmate նոր ինքնաթիռը շահագործման ոչ մեծ ծախսեր կունենա ու երկու տասնյակ երկրներում արժանիորեն կփոխարինի չորրորդ սերնդի ռուսական Միգ-29 կործանիչին: Լավատեսությունը միանգամայն արդարացված է, քանի որ Ռոսօբորոնէքսպորտն արդեն Դուբայում տարբեր տեսակի թռչող սարքերի 2,5 մլրդ դոլարի մատակարարման հարցումներ է ստացել։ Պատվերների այսօրվա պորտֆելը 180 միավոր ուղղաթիռային տեխնիկա է, գնահատվում է 4 մլրդ դոլար:
Նրբագեղության ու հզորության ներդաշնակություն
Dubai Airshow 2021 ավիասալոնում Ռուսաստանը քննարկում է Մերձավոր ու Հեռավոր Արևելքի, Լատինական Ամերիկայի երկրների հետ հինգերորդ սերնդի Checkmate նոր թեթեւ կործանիչի մատակարարումները:
Սիրիական փորձը հաշվի առնելով` նախագծում ներառվել է արհեստական բանականություն, օդաչուով ու անօդաչու մոդիֆիկացիա։ Այն ունի ցածր ռադիոլոկացիոն տեսանելիություն, 1500 կմ մարտական շառավիղ, բարձր մանևրականություն, թեթև ու միջին կործանիչների համար եզակի բեռնունակություն՝ 7,4 տոննա, մինչև 16 տոննա շարժիչի քաշում. այս տվյալները «շախ և մատ» կանեն ցանկացած մրցակցի:
Checkmate զինանոցը ներառում է միջին ու փոքր հեռահարության «օդ-օդ» և «օդ –մակերես» հրթիռներ, կառավարվող ու չկառավարվող ռումբերի լայն տեսականի և բազմաթիվ այլ հնարավորություններ: Խնդիրների կատարման դեպքում կործանիչը կարող է ներքին հատվածամասերում մինչև հինգ հեռահար «օդ-օդ» հրթիռներ կրել:


Կործանիչը կարող է տեղեկատվություն փոխանակել, թիրախավորել այլ ավիացիոն համալիրներն ու հարվածային անօդաչու թռչող սարքերը: Ընդ որում, Checkmate-ն ունի աներևակայելի մրցունակ գին։ Համեմատության համար՝ 30 մլն դոլարով կարելի է ձեռք բերել չորրորդ սերնդի ամերիկյան F-16 կործանիչի մոտավորապես կեսը։
«Լուրջ հարված» ԱՄՆ-ին
Թռիչքային բնութագրերի, մարտունակության ու մատչելի գնի շնորհիվ ռուսական միաշարժիչ Սու-75 կործանիչը պարզապես դատապարտված է սպառազինությունների միջազգային շուկայում հաջողության նվաճման՝ 2026 թվականից, երբ խոշոր սերիաների արտադրություն կսկսվի: Ռուսական Checkmate-ը Եվրոպայում ԱՄՆ-ի համար «լուրջ հարված» են անվանել: ԱՄՆ ՌՕՈւ-ի համար օդում գերակայությունը դառնում է «շատ ավելի բարդ խնդիր», հարկ կլինի «վերաիմաստավորել այն առաջիկա 40 տարվա տեսանելի հեռանկարում»:
Ամերիկյան Military Watch Magazine մասնագիտացված հրատարակությունը ռուսական Սու-75 կործանիչն «արվեստի գործ» է անվանում, ու դա չափազանցություն չէ: Հուսալի և հզոր ռուսական ավիատեխնիկան ավանդաբար մեծ պահանջարկ է վայելում աշխարհում։
ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության գծով պատվիրված արտադրանքի ընդհանուր ծավալն այսօր 52 մլրդ դոլարի է հասնում։ Առաջիկա յոթ տարում Ռուսաստանը մտադիր է միջազգային շուկա դուրս բերել սպառազինության մինչև 50 նոր նմուշ, որոնց թվում են ավիատեխնիկայի քսանից ավելի նմուշներ ու հակաօդային պաշտպանության տասը համալիրներ: Մոսկվան մտադիր է խաղաղ կերպով գրավել անօդաչու թռչող սարքերի համաշխարհային շուկայի 10 տոկոսը։ Այդ ֆոնին Սու-57-ը չի կորի, ընդհակառակը՝ կդառնա ռուսական ռազմարդյունաբերական համալիրի այցեքարտը, արժանապատվորեն կծառայի Ռուսաստանի Դաշնության դաշնակիցների ու գործընկերների պաշտպանունակությանը, խաղաղության ամրապնդմանը։
armeniasputnik.am

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր