«Opel»-ը բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել, ուղևորները հոսպիտալացվել են          Տեսանյութ.Իսրայելը հարձակվել է Իրանի վրա.իրանական ՀՕՊ-ը Սպահանի երկնքում անօդաչու թռչող սարքեր է խոցել       Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար    

03 հուն 2019 10:22

Աշխարհը հետեւում է այդ սպանդին. Նրանք անխտիր սպանում են խաղաղ բնակիչներին,կանգ առե՛ք

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 2-ին կոչ է արել Ռուսաստանին, Սիրիայի իշխանություններին եւ Իրանին՝ դադարեցնելու ռմբակոծումները Սիրիայի Իդլիբի նահանգի տարածքում: Համապատասխան հաղորդագրությունը Սպիտակ տան ղեկավարը զետեղել է Twitter-ում։

«Լսեցի, որ Ռուսաստանը, Սիրիան եւ ավելի պակաս չափով Իրանն ամբողջ ուժով ռմբակոծում են Սիրիայի Իդլիբի նահանգը եւ զանգվածային կարգով սպանում խաղաղ շատ բնակիչների: Աշխարհը հետեւում է այդ սպանդին: Ո՞րն է նպատակը, դա ի՞նչ կտա ձեզ: Կանգ առե՛ք»,- գրել է քաղաքական գործիչը:
Մեծ Բրիտանիա մեկնելուց առաջ Սպիտակ տան Հարավային բացատում լրագրողների հետ կայացած զրույցում Թրամփը նշել է.
«Ինձ դուր չի գալիս այն, ինչ տեղի է ունենում Սիրիայի Իդլիբում: Նրանք անխտիր սպանում են շատ, շատ խաղաղ բնակիչների»:
Իդլիբի շրջանում իրադրությունը սրվել է մայիսի սկզբին, մայիսի 21-ից զինյալները զանգվածային գրոհներ են ձեռնարկում կառավարական զորքերի դիրքերի վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր