ՔՊ–ական կանանց մոտ մեկը մեկի վրա գործ տալու համար հերթեր են, երկու թևի են բաժանվել. «Իրավունք»          Ռոմանոս Պետրոսյանը ՊՎԾ-ից մեծ թվով կադրեր տարել է ՀԷՑ․ «Հրապարակ»       Պուտինը Զելենսկուն հրավիրել է Մոսկվա խոսելու, այլ ոչ թե կապիտուլյացիայի համար    

03 հուն 2019 13:42

Միշտ էլ հայկական բանաձևը, որպես մահակ օգտագործելով, ցանկանում են դաստիարակել մեզ.Թուրք նախարար

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն մեղադրել է ԱՄՆ-ին ու եվրոպական երկրներին Թուրքիային հարվածելու համար պարբերաբար Հայոց ցեղասպանության մասին բանաձևեր օրակարգ բերելու մեջ:
Ստամբուլում ընթացող Սևծովյան կազմակերպությունների հավաքին ելույթ ունեցած Սոյլուն մասնավորապես ասել է. «Ամերիկան էլ, Եվրոպան էլ երբ ցանկացել են այս ժողովրդին հարվածել, միշտ հայկական բանաձև են օրակարգ բերել:  Դա արել են մեզ իբրև ջարդարար ազգ ներկայացնելու համար, մեզ մեկուսացնելու համար»:
Սոյլուն ակնարկել է, որ այժմ որոշ հարցերում Թուրքիայից կախված լինելու պատճառով այդ երկրները փոխել են իրենց քաղաքականությունը:
«Թուրքիան Սիրիայի հարցում սիրիացիների համար ընդունելի քաղաքականություն է որդեգրել: Այժմ ողջ աշխարհից իմ գործընկերնրը, փախստականների հարցերով զբաղվող բոլոր կազմակերպությունների ամենաբարձրաստիճան ղեկավարները այստեղ են գալիս, քանի որ փախստականների խնդիրը ես եմ վերահսկում: Գալիս են, նայում են ճամբարները (Թուրքիայում հիմնված սիրիացի փախստականներ ճամբարներ-խմբ.), ծանոթանում փախստականների կենսապայմաններին: Գնալիս ասում են, որ մենք մեծ ժողովուրդ ենք: Մինչդեռ դրանից առաջ կար մի աշխարհ, որը հայկական բանաձևը, որպես մահակ օգտագործելով, ցանկանում էր դաստիարակել մեզ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր