Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»          Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»       Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում    

03 հուն 2019 21:31

«Փաշինյանից բացի սաղին կուպիտ ենք արել». Բաց նամակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

ԲԱՑ ՆԱՄԱԿ
Մեծարգո պարոն Վարչապետ Վստահելով Ձեզ և հեղափոխությանը Հայաստան եմ վերադարձել թավշյա հեղափոխությունից հետո, նպատակ ունենալով դիմել Ձեզ և խնդրել՝ 2017թ. հուլիսին Արամ Վարդանյանի («Վստրեչի ապեր») կողմից մի խումբ անձանց հետ, զենքի սպառնալիքով ինձ առևանգելու, բռնություններ կիրառելու և երկրից վտարելու հարցին լուծում տալ օրենքով սահմանված կարգով:
 
Անցած տարվա ամռանը Ձեզ դիմելու օրվանից մինչ օրս իմ անվտանգությունն ապահովված է։ Այդուհանդերձ քրեական գործի նախաքննության ավարտից հետո դատարանը այն կարճեց և Արամ Վարդանյանը համաներմամբ ազատվեց պատասխանատվությունից: Գործը փաստացի «ծածկադմփոց» արվեց։
 
Տարբեր մարդիկ ինձ բազմիցս փոխանցում էին, որ Արամ Վարդանյանի կողմից «Փաշինյանից բացի սաղին կուպիտ ենք արել», «ամենավերևից 1 հատ ներքև վատ չեն տրամադրված այս հարցին, ավելի լավա սուս մնաս»:
 
Կոնկրետ Արթուր Վանեցյան և Ալեն Սիմոնյան անուններ են շոշափում, ասելով, որ Արամ Վարդանյանը «հիմա ավելի ուժեղ մեջք ունի»: Ես և բոլոր այն ՀՀ քաղաքացիները, ովքեր հավատում են թավշյա հեղափոխությանը, չենք ուզում հավատալ այս ամենին, բայց մի կողմից էլ փաստացի գործի ընթացքը և ներկայիս իրավիճակը հետևյալն է`
1. Ինտերպոլի հետախուզումից խուսափաց անձին էկստրադիցիա կատարելուց ժամեր անց ազատ են արձակել։
2. Քննիչ Ա. Ժամկոչյանը և դատախազ Ա. Հակոբյանը չեն բողոքարկել մինչև վճռաբեկ դատարան նախնական կալանքի հետ կապված դատարանի որոշումը:
3. Դատի ժամանակ դատավորը ընդունեց մեղադրական կողմի բոլոր առաջարկները արագացված դատ, դռնփակ նիստ, լրագրողներին դուրս հանեցին, անվտանգություն ապահովողներին դուրս հանեցին և վերջում առաջարկեցին ստորագրել մի փասթաթուղթ, ըստ որի դատարանում կատարվածի մասին պետք է «բերանս փակ պահեի», իսկ վերջում էլ համաներում կիրառվեց:
4. Դատավորը մերժեց մեր բոլոր առարկությունները, ո՛չ դատավորը, ո՛չ դատախազը չստուգեցին Արամ Վարդանյանի ներկայացրած ծննդականի իրական լինելը:
5. Դատախազը որպես մեղադրող կողմ բոլոր հարցերում համաձայնվեց դատարանի և պաշտպանների հետ:
6. Դատավորը դատի ընթացքում անգամ չբարձրաձայնեց այն բոլոր պարտադիր հարցերը, որոնք կարևոր են Ա) արդյոք մեղադրյալը զղջում է իր արարքի համար, Բ) հաշտվելն են արդյոք կողմերը միմյանց հետ, Գ) տուժող կողմը ունի արդյոք քաղաքացիակն հայց, թե՝ ոչ:
7. Եվ չնայած Արամ Վարդանյանի կողմից իրեն առաջադրված մեղադրանքները ամբողջությամբ ընդունելուն մինչ օրս չի բացահայտել գործի հետ կապված մի քանի շատ կարևոր հարցեր Ա) զենքը, որով ահաբեկել են ինձ, Բ) տունը, որտեղ ինձ պահել են, ծեծի ենթարկել, ահաբեկել և նվաստացրել, Գ) կասկածելի պատվիրատույի կապը Արամ Վարդանյանի հետ ում Արամ Վարդանյանը իմ մոտից զանգահարել է ու ասել, որ «Մամիկոնը ոտքերիս տակա հիմա ինչ անեմ», Դ) այն հեռ. համարի օգտատերին, որը իր ձեռքով գրեց և ինձ փոխանցեց համարը ահաբեկելով՝ որ կապի դուրս չգալու դեպքում կսպանեն ինձ, Ե) առևանգման բոլոր մասնակիցներին, հատկապես նրանց ում անունները ես տվել եմ, չեն բացահայտվել: Այս անարդարությունները նկատելուց հետո ևս մեկ անգամ եմ Ձեզ դիմել, սակայն իրավապահների կողմից փաստացի ոչինչ չի արվել:
 
Աբսուրդը հասել է նրան, որ պետական մարմիններից մեկի աշխատողը խորհուրդ է տալիս «գնալ երկրից», մյուսը ասում է, որ «դուրսը ավելի շուտ գլուխտ կուտեն»: Հարգելի պարոն Վարչապետ հուսով եմ, որ այս հարցով Ձեզ այլևս չեմ դիմի։ Վստահելով և հավատալով, խնդրում եմ հետևողական լինել այս գործնթացին, քանի որ այն վերաբերվում է մի ամբողջ ընտանիքի ճակատագրին:
 
Արամ Վարդանյանի կողմից բազմիցս ահաբեկել էին ինձ, հետո համերաշխություն խնդրել, հետո գումարներ առաջարկել: Ես շարունակում եմ պահանջել արդարություն՝ հավատալով այսօրվա իշխանությանը: Տեսնելով և իմ (նաև իմ ընտանիքի) մաշկի վրա զգալով այն ամենը, ինչ կատարվում է այսօրվա դատարաններում, կարծում եմ նրանք արդար չեն լինելու, քանի որ Արամ Վարդանյանը «Վստրեչի ապեր»-ը շնորհիվ իր կապերի կարող է լուծել ցանկացած հարց։ Չեմ ուզում արժանանալ այն մարդու ճակատագրին, ով բարձրաձայնելով արդարության հաստատման պահանջ ստիպված կլինի ընտանիքի անվտանգության ապահովման նպատակով դարձյալ լքել Հայաստանը:
Հարգանքներով՝ Մամիկոն Բագրատունի

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր