Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում          Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս       Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել    

05 հուն 2019 17:02

Հայկական արժութային շուկայում դոլարի բարձր առաջարկը մտահոգություն է հարուցում. ԿԲ

Հայկական արժութային շուկայում դոլարի անսպասելի բարձր առաջարկը մտահոգություն է հարուցում: Այս մասին հունիսի 5-ին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2018 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
Նրա խոսքով՝ ըստ տրամաբանության արժութային շուկայում պետք է դիտվի որոշակի ճնշում, սակայն հակառակ իրավիճակն է ստեղծվում, որի դեպքում արժույթի առաջարկը պահանջարկը գերազանցում է:


Ջավադյանը շեշտեց, որ տարեսկզբից ԿԲ-ն ձեռք է բերել շուրջ 90 մլն դոլար, իսկ գարնան շրջանում աճած առաջարկի ծավալը շարունակում է մնալ նույն մակարդակին: «Սա նշանակում է, որ կան երեւույթներ, որոնք խորը ուսումնասիրություն են պահանջում»,- խոստովանեց Կենտրոնական բանկի ղեկավարը:
ԿԲ նախագահն, այդուհանդերձ, նշեց, որ այս երեւույթը մասամբ կարող է պայմանավորված լինել տրանսֆերտների ծավալի մեծացմամբ, ինչպես նաեւ ԵՏՄ-ում մաքսային սահմանների բացակայությամբ:
Դրանից բացի, նա համոզմունք հայտնեց, որ աճել է չգրանցված տրանսֆերտների ծավալը, քանի որ բանկերում միջնորդավճարից խուսափելու համար մարդիկ կանխիկով են փողը բերում:
Արթուր Ջավադյանը պատրաստակամություն հայտնեց այս հարցը քննարկել հաջորդ շաբաթ, բայց փակ ձեւաչափով:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր