17:34 - Նման ինտենսիվություն եղել է 2016 թ.ին. կարծես՝ Ադրբեջանը խոսքից պատրաստվում է անցնել գործի         17:15 - «Տականք սրիկաներ, Հայրիկյանի միջնորդությո՞ւնն եք անտեսում». Պարույր Հայրիկյան      16:57 - Այդ ի՞նչ իրավունքով եք հետևում, թե ով ում հետ է հանդիպում    

06 հուն 2019 11:46

Դրանք ո՞վ դառան,դրանք պետք է մայթերի տակով մասկիրովկա եղած քայլեն...ծաղկավոր «բաբչկան» կապել և ճանապարհել քաղաքակիրթ կյանք

Թավշյա ոչ բռնի հեղափոխությունից հետո մի շարք ուժեր, այդ թվում նախկին կոռուպցիոն համակարգի հետ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցող անձինք փորձեցին քաղաքական գործունեության որոշակի դաշտ ստեղծել, ինչը բնական է ժողովրդավարական ցանկացած երկրում. այսպես սկսեց կառավարության այսօրվա նիստը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեկ տարվա փորձերի արդյունքում այդ ուժերը վերջնականորեն հասկացան, որ անդառնալիորեն հայտնվել են քաղաքական լուսանցքում, և վերջին շրջանում տեսնում ենք, որ, ըստ ամենայնի, որոշ շրջանակներ որոշել են բռնության քաղաքական լեգիտիմացման քարոզ իրականացնել և նույնիսկ տեղի են ունենում կազմակերպված ակցիաներ, որոնց հիմնական ասելիքը հետևյալն է, որ նրանք պատրաստվում են բռնությամբ քաղաքական հարցեր լուծել: 

Այս ասելիքը գնալով ավելի կազմակերպված բնույթ է ստանում, և նույնիսկ մենք օպերատիվ տեղեկություններ ունենք, որ այդ շրջանակների որոշ հատված որոշել է սևազգեստ մարդկանց խմբեր ձևավորել, որոնք քաղաքում պետք է շրջեն, տրամադրություն ստեղծեն, որոշակի լկտի պահվածքով աչքի ընկնեն»,- ասաց նա և ավելացրեց, այն եթե Հայաստանում թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո բռնության կոչեր են հնչում, ապա իրավապահ համակարգը չի կարող լինել թավշյա և պետք է շատ կոշտ հակահարված տա նման բոլոր երևույթներին։

«Երևանի Ազատության հրապարակը փորձում են երթևեկելի գոտի դարձնել, ավտոմեքենաներով ճռիկներ անել, վարել մայթերով և սա, ըստ էության, որոշակի նպատակով է արվում՝ ցույց տալու համար, որ երկրում հաստատված է անիշխանություն կամ իրավական համակարգը չկա, կամ թույլ  է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը և նշեց, որ նման դեպքերում իրավապահ համակարգը խնդրին ոչ թե պետք է վերաբերվի որպես երթևեկության խախտում, այլ որպես արհամարհանք հասարակության, օրինականության նկատմամբ, ինչով պետք է զբաղվեն իրավապահները, որպեսզի նման արարք թույլ տվող ցանկացած անձ լրջորեն փոշմանի դրա համար։

«Եվ ես այսօր առավոտյան այս թեմայով նաև զրույց եմ ունեցել ոստիկանապետի հետ: Ինչ վերաբերում է այդ սևազգեստ խմբերին, ապա այդ սևազգեստ խմբերին պետք է տեղորոշել, սև շորերի հարցը լուծել, ծաղկավոր «բաբչկան» կապել և հնարավորինս վառ ծաղիկներով ճանապարհել քաղաքակիրթ օրինական կյանքի»,– ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հարցրեց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին, ԱԱԾ պետ Արթուր Վանյանին, թե արդյոք պարզ է խնդիրը և ստացավ դրական պատասխան։ Այնուհետև նա նաև գլխավոր դատախազի ուշադրությունը հրավիրեց խնդրին՝ նկատելով, որ փորձ է արվում քաղաքացիների պաշտպանվածության զգացումը խախտել: 
«Բռնության քարոզողները հանդես են գալիս որպես իշխանության համակիր կամ ընդդիմության համակիր: ՀՀ-ում բռնության քարոզող ցանկացած մարդ պետք է ստանա կոշտ հակահարված, որ հաջորդ անգամ բռնության քարոզից առաջ բերանը բացելուց տասն անգամ մտածեն, եթե հետո գնան նման գործողությունների, ուրեմն տասն անգամ պետք է հակահարված ստանան և այդ հակահարվածը չպետք է լինի թավշյա, այլ երկաթյա պետք է լինի»,-ասաց նա և Վալերիյ Օսիպյանին կոչ արեց ձևավորել խումբ, որն ահազանգերին սովորականից տասն անգամ ավելի կարձանագրի և տեսանելի միջոցներ կձեռնարկի:
Մարդու Իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ևս ողջունեց բռնության դեմ պայքարի պատրաստակամությունը, սակայն կարևորեց խոսքի ազատությունը ևս: «Պատշաճ ու ժամանակին, երբ արձագանք չի լինում բռնությանը, դա չի ունենում կանխարգելիչ նշանակություն»,- ասաց նա և նշեց, որ պատրաստ է համագործակցել այս հարցում:
Նիստում  ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հերքեց տարածված տեղեկությունները, որ ապրիլյան պատերազմի մասնակիցներին և հերթապահություն իրականացրածներին զրկել են վարձի 20 տոկոսի զեղչից: Հարությունյանի խոսքերով, հրապարակումներ են արվում, թե բուհերում քաոսային իրավիճակ է:
Վարչապետ Փաշինյանն իր հերթին նշեց, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր ուզում են երկրում քաոսային իրավիճակ ստեղծել, սակայն չեն կարողանում, դրա համար սոցկայքերում են գրում այդ մասին ու մամուլում. «Ինչպե՞ս կարող է նման բան լինել: Սա նույն թեզի մասն է, որ ապրիլյան պատերազմի մասնակիցներին չեն հարգում, նրանց վարձերը չեն տալիս, հողերը ծախեցին, տվին, առած է, ծախած է, այդ նույն մարդիկ են: Սա ազգային անվտանգության խնդիր է, պարոն Վանեցյան: Այդ մարդիկ հիբրիդային պատերազմ են վարում ՀՀ-ի դեմ»:
Փաշինյանը նշեց, որ այդ մարդկանց անուն-ազգանունները կոնկրետ հայտնի է. «Հասկացանք, մեկ, երկու, երեք, չորս: Այդ գող-ավազակներն այս երկրում  իրենց պետք է լավ զգա՞ն: Նրանք պետք է մայթերի տակով մասկիրովկա եղած քայլեն, դրանք ո՞վ են ընդհանրապես: Սա ազգային անվտանգության խնդիր է, լրջորեն զբաղվեք այդ հարցով»:
ԿԳ նախարարը նշեց, որ երկու ԲՈՒՀ-ի ղեկավարի հետ է զրուցել, ովքեր ասել են, որ զեղչերի մասով նման խնդիր չկա: Նա նշեց, որ զտումն ամբողջությամբ արվել է, ցուցակները մաքրվել են. «Չեմ բացառում, որ մեկ-երկու հոգի չեն հասցրել դիմել»:
Վարչապետն ասաց՝ ովքեր չեն հասցրել դիմել, հիմա կարող են դա անել:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր