Տեսանյութ. Ադրբեջանը դեռ հույս ունի, որ Փաշինյանը կկարողանա հաղթահարել «ղարաբաղյան կլանի» ներքին դիմադրությունը և կգոհացնի իրենց

Մեհթիևը Տեր-Պետրոսյանի օրինակով «խոստանում է» հայ ժողովրդին, որ Ղարաբաղը զիջելուց հետո «հայերը լավ կապրեն Թուրքիայի ու Ադրբեջանի կոմունիկացիաները կրկին կբացվեն»: Մի խոսքով հայերին հողերի դիմաց կաշառք է առաջարկում: Նույն բանը ասում էր 1997-ին Տեր -Պետրոսյանը: «Քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ, Սերգո ջան լավ չես ապրելու» Տեր-Պետրոսյանի հայտնի միտքը ոչ ոք չի մոռացել:
Սակայն Մեհթիևի խոսքերից երևում է, որ ադրբեջանցիները ուզում են շտապեցնել Փաշինյանին: Պետք է նշել, որ Փաշինյանն անցած տարվա ամռանը մաքոքային բանակցություններ էր վարում այդ ուղղությամբ և նույնիսկ Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը համոզված էր, որ «2019-ին Հայաստանը լուրջ քայլ է անելու այդ ուղղությամբ»: Իսկ Փաշինյանն էլ հայտարարում էր, որ պահը գա նա այս հարցը կդնի հանրաքվեի: Ո՞ր պահին էր սպասում Փաշինյանը: Եվ եթե նա համոզված էր, որ լավ առաջարկ էր լինելու ինչի՞ էր ուզում հանրաքվե անցկացնել: Այս հարցի խորքային գիտակները համոզված են, որ ոչ հեռու ապագայում այս հարցերը գաղտնազերծվելու են , և հայ հանրությունը առերեսվելու է իրականության հետ և իմանալու է՝ ինչ է քննարկվել փակ բանակցային գործընթացներում:
Ավելին, ադրբեջանցի որոշ շրջանակներ նույնիսկ փորձում են շանտաժի ենթարկել Փաշինյանին՝ նշելով, որ եթե վերջնաարդյունքում Փաշինյանը հրաժարվի զիջումներից, ապա նրանք կհրապարակեն, թե իրականում ինչ են քննարկել փակ բանակցային գործնթացում, որից Փաշինյանի վիճակը Հայաստանի ներսում կարող է խիստ վատթարանալ:
Սակայն նրանք այսօր նշում են, որ այդպիսի նպատակ Ադրբեջանը չունի, քանի որ հույս ունի, որ Հայաստանի վարչապետը կկարողանա հաղթահարել «ղարաբաղյան կլանի» ներքին դիմադրությունը և երկրի ողջ լծակները իր ձեռքը կվերցնի ու վերջապես կգոհացնի Ադրբեջանին:
Պարոն Մեյթիևի այս կոնցեպտուալ հոդվածը նպատակ էր հետապնդում «հիշեցնել» Փաշինյանին, որ Ադրբեջանը Հայաստանից դեռ սպասում է «լավ լուրին»:
Ահա թե ինչու է Փաշինյանը մի կողմից նյարդայնացած է ղարաբաղցիներից, մյուս կողմից հրապարակավ փորձում է տարանջատվել այս խնդրից ողջ պատասխանատվությունը գցելով Ստեփանակերտի վրա:
Սա է իրականությունը: