Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 22-ի համար          ՔՊ-ում աղոթում ու հրաշքի են սպասում. «Հրապարակ»       «Եհովայի վկաները» դեմ չեն Եկեղեցու դեմ արշավանքին․ «Հրապարակ»    

07 հուն 2019 11:28

Պայքար քրեական աշխարհի դեմ. կալանավայրերից «զոն նայողներին» հավաքել, տեղափոխել են ԱԱԾ «պադվալ». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, արդարադատության նախարարությունը պայքար է սկսել քրեական ենթամշակույթի դեմ: Կալանավայրերում «զոն նայողի» ինստիտուտի վերացման խնդիր է դրված: Քրեակատարողական համակարգին մոտ աղբյուրը հայտնեց մեզ, որ վերջերս բոլոր կալանավայրերից «զոն նայողներին» հավաքել եւ տեղափոխել են ԱԱԾ շենքում գտնվող «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:
«Ուզում են տեսնել՝ գաղութները կարո՞ղ են նրանց ազդեցությունից զերծ պահել, թե՞ ոչ»,- բացատրում է մեր աղբյուրը: Այս օպերացիայի շրջանակներում քրեական աշխարհի մի քանի հեղինակություններ արդեն ԱԱԾ «պադվալում» են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր