Օկnւպացված Արցախում ուղևորատար միկրոավտոբուս է վթարի ենթարկվել, տուժել է 20 մարդ          Առաքիչը, որը այսօր վարչապետին առընթեր ՊՎԾ պետ է դարձել, 133 հազար դոլարանոց տուն է գնել. «Ժողովուրդ»       Գիտցած եղեք, որ ձեր այդ ոտնձգություններով՝ ենթակա պետք է լինեք Աստծո, Սուրբ Եկեղեցու և Ազգի նզովքին    

07 հուն 2019 18:05

«Ջանա, առողջացիր,Մենք դեռ պետք է վերադաստիարակենք ֆաշիստներին».Կանդելակին «մադամ Սոբոլի դեմքին թքելու» ցանկություն է հայտնել

Հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին, որն ընկերական հարաբերություններ ունի RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հետ, մեկնաբանել է ակտիվիստ Լյուբով Սոբոլի հետ սկանդալից հետո նրա հոսպիտալացումը։
«Երեկ լրահոսում տեսնելով Մարգարիտա Սիմոնյանի մասնակցությամբ տեսանյութը՝ ցանկացած նորմալ մարդ կցնցվեր։ Ապա հաստատապես կցանկանար թքել մադամ Սոբոլի դեմքին կամ պարզապես ապտակ տալ՝ ասելով. «Աղջի՛կ, արթնացիր»»,- Telegram-ի ալիքում գրել է Կանդելակին։
«Սակայն մադամը չի արթնանա, քանի որ նա «brainwashed» է (անգլերենից թարգմանաբար զոմբիացված)։ Նրա, ինչպես եւ նրա ղեկավարի մոտ բացարձակապես խառնված են պատվի, արժանապատվության եւ բարոյականության մասին բոլոր պատկերացումները։ Լյոշա (բլոգեր Ալեքսեյ Նավալնի), արի ինչ-որ իշխանության, 17 թվականը ձեզ հեքիաթ կթվա։ Նա ինձ դեռ 10 տարի առաջ է լյուստրացիա եւ ճամբար խոստացել»,- նշել է հեռուստահաղորդավարուհին։
«Ջանա, իսկ դու առողջացիր։ Մենք դեռ պետք է վերադաստիարակենք ֆաշիստներին»,- եզրափակել է նա։

Ավելի վաղ ռեժիսոր Տիգրան Քեոսայանը հայտարարել է, որ մտադիր է իրավաբանների հետ քննարկել կոնֆլիկտը, որը տեղի է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի ֆոնդի աշխատակից Լյուբով Սոբոլի եւ իր հղի կնոջ միջեւ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր