«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

10 հուն 2019 11:06

Սոչիում ավտոբուսի վթարից հայ աղջիկ է տուժել. առաջին կադրերը, որոնցում երևում է, թե ինչպես են վիրավորներին դուրս բերում կողաշրջված ավտոբուսից

ՌԴ Սոչի քաղաքում տեղի է ունեցել վթար, որի հետևանքով տուժել է 1993 թ. ծնված ազգությամբ հայ աղջիկ: Այս մասին  հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Համացանցում հրապարակվել են Սոչիում զբոսաշրջային ավտոբուսի բախումից հետո արված առաջին կադրերը, որոնցում երևում է, թե ինչպես են վիրավորներին դուրս բերում կողաշրջված ավտոբուսից և տեղափոխում խոտածածկի վրա՝ սպասելով շտապ օգնության ժամանմանը:
Ինչպես գրում է Life.ru-ն, տուժածների մեծ մասի մոտ կապտուկներ և վնասվածքներ են, սակայն մի քանիսի մոտ ավելի լուրջ վնասվածքներ կան:
Ընդհանուր առմամբ, 26 մարդ է տուժել, որոնց թվում՝ 3 երեխա: Նրանցից 23-իին հոսպիտալացրել են:
Նշվում է, որ Mercedes-Benz-ի 48-ամյա վարորդը չի զիջել Yutong ավտոբուսին և դուրս է եկել խաչմերուկ, ինչից հետո տեղի է ունեցել վթարը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր