17:45 - Անժամկետ ջրադուլ է սկսել՝ հանուն եղբայրների.քննիչը 30 հազար ԱՄՆ դոլար է պահանջել՝ գործ չհարուցելու համար         16:45 - Տեսանյութ. Ստավրոպոլի երկրամասում 6 ավտոմեքենաների բախումից տուժած 6 քաղաքացիներից 4-ը հայեր են      16:18 - 10 հազար տոննա ոսկու հանքանյութ են արդյունահանել հատուկ պահպանվող տարածքում. հարուցվել է քրգործ    

10 հուն 2019 11:26

Աբովյանը «ոչ» ասաց Փաշինյանին․Փաշինյանի պարտության բացասական հետևանքերն ավելի լուրջ են լինելու

Աբովյանի քաղաքապետի ընտրություններում Նիկոլ Փաշինյանի պարտության բացասական հետևանքերն ավելի լուրջ են լինելու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շիրակի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը։ 
Նրա գրառման մեջ, մասնավորապես, ասված է․


«Աբովյանը "ոչ" ասեց Փաշինյանին․
Այսօր Հայաստանի 23 համայնքներում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ,սակայն հասարակության ուշադրության կիզակետում Կոտյաքի մարզի խոշորագույն Աբովյան քաղաքում տեղի ունեցած համայնքապետի ընտրություններն էին,որտեղ առաջադրված 5 թեկնածուներից հիմնական պայքարն ընթանում էր գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանի,ում պատշպանում էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը և իշխանությունների կողմից առաջադրված Գրիգոր Գուլյանը,որի քարոզարշավին մասնակցեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը...
Վերջին տեղեկությունների համաձայն Աբովյանի քաղաքապետի աթոռի համար պայքարում հաղթանակ է տարել գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը... Այսպիսով,աբովյանցին "ոչ" ասեց գործող իշխանություններին...Այս ընտրություններում Փաշինյանի պարտության բացասական հետևանքերն ավելի լուրջ են լինելու,որին կանդրադառնամ ավելի ուշ...
Հունիսի 9-ի Աբովյանի քաղաքապետի ընտրություններին 44600 ընտրողից մասնակցել է 18175-ը՝ընտրողների 40.83 %-ը...Իմ ունեցած տեղեկությունների համաձայն գործող քաղաքապետը ստացել է 8080 ձայն,իսկ իշխանությունների թեկնածուն՝7770...
Հ.Գ.2018 թ-ի ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրություններին մասնակցած 19947 աբովյանցիներից 13312 իր ձայնը տվել էր "ՔՊ"-ին, իսկ 3719՝ԲՀԿ-ին….»:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր