17:25 - Հասանովն իր՝ սահմանից փախնելու մասին.հայկական բանակում չկա զենք, որով հնարավոր է ինձ հարվածել 35 կմ հեռավորության վրա         17:05 - Լիլի Մորտոն սիրելիի հետ պատրաստվում է մեկնել հանգստի      17:00 - Քննչական կոմիտեի պարզաբանումը    

10 հուն 2019 14:43

Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլիներ, եթե ես մասնակցեի քարոզարշավին...

Հաղթել է աբովյանցին, այլ բան չունեմ ասելու: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով Աբովյանի քաղաքապետի ընտրությունների և մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հայտարարության մասին, թե այս ընտրություններն արժանապատիվ քաղաքացու պարտությունն էին:
Հարցին, թե ինչու ԲՀԿ-ն այդուհանդերձ թեկնածու չառաջադրեց, եթե այսպես թե այնպես աջակցելու էր Վահագն Գևորգյանին, Ծառուկյանը նշեց, որ ինքը քարոզարշավին չի մասնակցել. «Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլիներ, եթե ես մասնակցեի քարոզարշավին»,-ասաց Ծառուկյանը՝ վստահեցնելով, որ այդ դեպքում ավելի շատ ձայնով Գևորգյանը կհաղթեր:
Ինչ վերաբերում է մարպետ Պետրոսյանի հայտարարությանը, թե հեղափոխությունն Աբովյան չհասավ, Ծառուկյանը հայտարարեց՝ վարչապետն էլ ասել է, որ հաղթել է հեղափոխությունը, հաղթել է աբովյանցին:
Գագիկ Ծառուկյանը՝ Աբովյանում ավտոմեքենա և բնակարան այրելու մասին էլ ասաց.Մենք հենց առաջին օրն ենք ասել, որ դա անմիջապես պետք է բացահայտվի, իսկ եթե չբացահայտվի, նշանակում է, որ իրավապահներն իրենց տեղում չեն:
Ծառուկյանի խոսքերով, տեղի ունեցածը պետք է բացահայտվի, և մեղավորները պետք է Աբովյանից բացակայեն. «Հենց նրանք են հիմանկան մուտիլովչիկները, որ այդպիսի քայլերի են գնում: Եթե մի բնակարանում 7 երեխա կա քնած, իրենք կարող են արհեստական սարքել, որ այդ երեխաները անմեղ քնած…կամ, ասենք թե, մեքենան մշտական որտեղ է կանգնում, այդ օրը որտեղ է կանգնել: Դա շինծու, սարքած գործ էր, որ ինչ-որ մի բան փոխեն: Դա այսօր կամ վաղը պետք է բացահայտվի, եթե չբացահայտվի, ուրեմն իրավապահ մարմիններն իրենց տեղում չեն: Երբ բացահայտվի, բոլորի համար պարզ կլինի: Բոլորն օրենքի առաջ հավասար են: Վարչապետը պետք է պարտադրի անմիջապես բացահայտել այս գործը»:




Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր