«Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը    

11 հուն 2019 10:22

Ձևավորվում է ևս մեկ ընդդիմադիր կառույց, որը չի համակերպվում երկրում տիրող իրավիճակի հետ. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» օրաթերթի տեղեկություններով, «Քաղաքացիական հարթակ» նախաձեռնությունը որոշել է ակտիվ գործունեություն ծավալել և դրա համար ցանկանում է իրավական կարգավիճակ ստանալ՝ գրանցվելով որպես իրավաբանական անձ: Այս տեղեկությունները մեզ հետ զրույցում հաստատեց նախաձեռնության ղեկավար Աղվան Պողոսյանը՝ նշելով, որ «քաղաքական գործընթացներում մեր իրական մասնակցությունն ունենալու համար մի քանի օր առաջ արդարադատության նախարարության պետական ռեգիստր ենք հանձնել համապատասխան փաստաթղթերը, որպեսզի գրանցվենք որպես հասարակական կազմակերպություն»:


Իսկ ի՞նչ է նշանակում ակտիվանալ կամ «իրական մասնակցություն»: Նախաձեռնության ղեկավարը մանրամասներ չի նշում՝ ասելով, թե դրանց մասին իրենք կխոսեն հաջորդիվ: «Հ/կ-ի գրանցումը ենթադրում է, որ այսուհետ հանդես ենք գալու հրապարակային գործողություններով հասարակական-քաղաքական դաշտում: Կոնսուլտացիաներ ենք վարում գործընկեր կառույցների, քաղաքական գործիչների և կուսակցությունների հետ: Սա ևս մեկ ընդդիմադիր կառույց է, որը չի համակերպվում երկրում տիրող իրավիճակի հետ», – ասում է մեր զրուցակիցը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր