Գնաճ արձանագրվել է ձվի, շաքարավազի, գնանկում՝ հացամթերքի, մսամթերքի, կաթնամթերքի շուկայում

Գուրգեն Մարտիրոսյանը նշեց, որ 6 ամիսների ընդհանուր գնանկումը կազմել է
5,4 տոկոս.
«2016 թվականի հունվարին արձանագրված
2,2 տոկոս բարձր գնաճից հետո,
հաջորդ վեց ամիսների ընթացքում հանրապետության սպառողական շուկայում արձանագրվել են գնանկման միտումներ»
Ըստ նրա՝ գրեթե նույն պատկերն է արձանագրվել նաև 2015 թվականի առաջին 7 ամիսների ընթացքում: Ի տարբերություն այս տարվա,
2015 թվականի փետրվար-հուլիս ամիսների ընդհանուր գնանկումը կազմել է
4,6 տոկոս:
Գուրգեն Մարտիրոսյանի խոսքով
2016 թվականի հուլիսին
2015 թվականի դեկտեմբերի համեմատ հանրապետության սպառողական շուկայում արձանագրվել է 1,3 տոկոս գնանկում. «2016 թվականի հուլիսին հունիսի համեմատ
10 ապրանքային խմբում արձանագրվել է գնանկում, իսկ 3 ապրանքային խմբում արձանագրվել է գնաճ: Առավել բարձր գնաճ արձանագրվել է ձվի, շաքարավազի շուկայում և ոչ մոբիլ ապրանքախմբում: Գնանկում է արձանագրվել հացամթերքի,
մսամթերքի,
կաթնամթերքի,
ձկնամթերքի գծով:
Նվազել են նաև կենդանական և բուսական յուղերի,
սուրճի,
թեյի,
կակակոյի,
հրուշակեղենի և այլ մթերքների գները»,–
ասաց նա:
Ըստ բանախոսի, առավել մեծ գնանկում արձանագրվել է «Միրգ» ապրանքային խմբում՝ 19,6 տոկոսով և «Բանջարեղեն»
ապրանքային խմբում՝
20,9 տոկոսով.
«2016 թվականի հուլիսին հունիսի նկատմամբ հանրապետության դիտարկվող
11 բնակավայրերում արձանագրվել է գնանկում
1,1 տոկոսից մինչև
3,6 տոկոս:
Բարձր գնանկում արձանագրվել է Եղեգնաձորում,
իսկ ցածր գնանկում՝ Վանաձորում:
Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 2.3 տոկոսով»,- ամփոփեց Գուրգեն Մարտիրոսյանը: