Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

13 հուն 2019 13:02

«Քրոջդ դիակը փռել եմ տանը, գնա տես»…նոր մանրամասներ Առատաշեն համայնքում դաժան սպանություններից

Արդեն տեղեկացրել ենք, որ Արմավիրի մարզի Առատաշեն համայնքում նախօրեին դաժան սպանություններ են տեղի ունեցել` 63-ամյա Ժորա Հակոբյանը դաժանորեն ծեծելով սպանել է կնոջը` 61-ամյա Ջեմմա Մարտիրոսյանին և կրակել աներորդու` 70-ամյա Սարգիս Մարտիրոսյանին:

iPRESS.am-ին դեպքից մի շարք մանրամասներ հայտնի դարձան: Պարզվում է` Հակոբյանի ընտանիքում վեճերն ու ծեծկռտուքները սովորական երևույթ էին, սակայն մինչև այդ օրը ամեն ինչ սահմանափակվել է հայհոյանքներով և դաժան ծեծով: Գյուղի բնակիչները  զրույցում մանրամասնեցին, որ դեպքից մեկ օր առաջ, երբ հերթական անգամ Ժորա Հակոբյանը ծեծի է ենթարկել կնոջը, աներորդին` Սարգիս Մարտիրոսյանը, ով բնակվում է նրանց հարևանությամբ, եկել է քրոջ տուն և ամոթանք տվել փեսային, խնդրել է վերջ տալ ամենօրյա վեճերին.«Մեծ մարդիկ եք, ողջ գյուղը լսում է ձեր ձայները, հերիք է», – ասել է աներորդին և հեռացել:

iPRESS.am- ին փոխանցեցին, որ հաջորդ օրը, ցերեկը 2:30-ի սահմաններում Ժորա Հակոբյանը կրկին դաժանորեն ծեծի է ենթարկել կնոջը, բանը հասել է քլունգին: Դաժան սպանության ավարտից հետո հրացանը ձեռքին գնացել է աներորդու տուն ու ասել. «Քրոջդ դիակը փռել եմ տանը, գնա տես», և երբ աներորդին գնացել է, Ժորա Հակոբյանը կրակել է նրա վրա` այպիսով առնելով ամոթանքի վրեժը, այուհետև հրացանը ուղղել աներորդու հարսի վրա` ասելով որ «ծպտուն» հանելու դեպքում իրեն ևս կսպանի: Դիտավորյալ այդպես լռեցրել է այնքան ժամանակ, մինչև աներորդին արնաքամ է եղել և մահացել:
Բարեբախտաբար դեպքի վայր է հասել և Ժորա Հակոբյանին վնասազերծել գյուղի բնակիչներից մեկը, որը ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզներից է և գտնվում է արձակուրդում: Իսկ երբ ժամանել են ոստիկանները և բերման են ենթարկել Հակոբյանին, վերջինս նշել է, որ ամեն ինչ արել է գիտակցաբար.«Մի հոգու էլ պիտի սպանեի, ափսոս ` երկրում չի»,- հավելել է Հակոբյանը` նկատի ունենալով քրոջ որդուն:

Հավելենք, որ բանկիչների փոխանցմամբ` Ժորա Հակոբյանը հաճախ էր թմրանյութ օգտագործում և այդ ժամանակ ևս եղել է թմրանյութի ազդեցության տակ: Իսկ կինը` Ջեմմա Մարտիրոյսնաը բավականին բարի համբավ ուներ եղբոր հետ միասին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր