Ռուս-չինական հարաբերությունների համար տարվա ցանկացած ժամանակ գարուն է          Ապօրինի պահվող լուսանը և կարմիրգրքյան թռչունները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի       Ողջաբերդում բախվել են «Kia» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, կա տուժած    

18 հուն 2019 10:44

Պատերազմը սկսելու մասին իմացել ենք իրար մեջ խոսելով. քառօրյայի մասնակից զինվոր. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2016թ. ապրիլի 2-ին ղարաբաղաադրբեջանական շփման գծում` Մարտակերտի դիրքերում, ռազմական գործողությունների հետեւանքով ժամկետային զինծառայող, վարորդ Հայկ Թորոսյանը ստացել է գլխուղեղի վնասվածք, որի հետեւանքով մարմնի ձախ կողմը թուլացել է: Վերջինս Հայոց բանակում հասցրել էր ծառայել ընդամենը 80 օր: Նշենք, որ Հայկն ունի երկրորդ կարգի հաշմանդամություն, ստանում է 71 հազար ՀՀ դրամ թոշակ եւ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից` 26.000 ՀՀ դրամ: Նա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմեց, որ պատերազմը սկսելու մասին իմացել են իրար մեջ խոսելով միայն, բայց արդեն դիրքեր բարձրանալուց տագնապով են բարձրացել: Անդրադառնալով Ազգային ժողովում ստեղծված Ապրիլյան պատերազմը հետաքննող հանձնաժողովի գոյությանն ու հնարավոր բացահայտումների թեմային` Թորոսյանը դա ուշացած քայլ համարեց` ընդգծելով. «Եթե գործեր կան, որ պետք է քննվեն, թող քննվեն, պարզապես չգիտեմ` ինֆորմացիայի ստույգությունը, արդիությունը կպահպանվի, թե ոչ»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:  

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր