Ումի՞ց ենք պակաս. պատգամավորների օգնականներն էլ են պարգևավճար ուզում.«Իրատես»

7-րդ գումարման Ազգային ժողովում պատգամավորի օգնականի կարգավիճակը չի փոխվել: Նա պետք է լավ հարաբերություններ պահպանի ու շփվի բոլոր լրագրողների հետ, հարկ եղած դեպքում կարողանա «կուլտուրական ձևով» մերժել լրագրողին ու համոզել, որ պատգամավորն անչափ խառն է, խիստ զբաղված է և այլն: Իրավիճակ չի փոխվել նրանց աշխատաոճում նույնպես:
Թվում էր, թե օրենսդրական նախաձեռնություններով, քաղաքացիների բողոք-դիմումներով, պատգամավորի փաստաթղթաշրջանառությամբ այնքան զբաղված պետք է լինեն, որ սենյակից դուրս գան միայն ինչ-որ հարցերի կամ ընդմիջում անելու համար: Պատկերը, սակայն, այլ է՝ Ազգային ժողովի «լաբիրինթոս» շենքի ամեն ծակուծուկ արդեն հասցրել են ուսումնասիրել, սելֆիներ հրապարակել ԱԺ «տեսարժան վայրերից» ու մի միջանցքից մեկ այլ միջանցք գնալ-գալ՝ ուսումնասիրելու, թե ով ինչով է զբաղված, ով ինչ է խոսում:
Տպավորություն է, թե նախորդ տարիների նման նրանց կարևորագույն առաքելությունը կարմիր գորգերի վրայով քայլելն ու դրանք մաշեցնելն է»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: