Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք       Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում    

21 հուն 2019 13:47

Վրաստանում ցուցարարներից 2-ի աչքը հեռացվել է, կա 24 վիրավոր, ավելի քան 12 լրագրող, օպերատոր և լուսանկարիչ

Թբիլիսիում խորհրդարանի դիմաց իրավապահների կողմից ակցիան ցրելու համար կրակված ռետինե փամփուշտների հետևանքով տասնյակ մարդիկ են վիրավորվել:
 
«Գիշերվա ընթացքում 24 հիվանդ ունենք, նրանցից 4-ը վիրահատվել է, 2-ի մոտ առկա է աչքի ծանր վնասվածք, ինչի հետևանքով հեռացվել են աչքերը, մնացած հիվանդների վիճակը կայուն է, ընթանում է հետազոտություն»,- լրագրողների հետ զրույցում հայտնել է հոսպիտալի տնօրեն Գիորգի Կորձախիան, փոխանցում է Aliq.ge-ն:
 
Ակցիայի մասնակիցներից բացի՝ վիրավորվել է ավելի քան 12 լրագրող, օպերատոր և լուսանկարիչ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր