Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

24 հուն 2019 13:22

Մոր կողմից խեղդամահ արված 7-ամյա երեխային հայտնաբերել են կնոջ 2-րդ ամուսինն ու սկեսուրը. նոր մանրամասներ

Լոռու մարզի Հարթագյուղ գյուղում ուրբաթ երեկոյան մոր կողմից 7-ամյա աղջնակին խեղդամահ անելով սպանելու լուրը ցնցեց ողջ հանրապետությունը: Հիշեցնենք, որ Հարթագյուղում ժամը 19:00-ի սահմաններում հարեւանները ահազանգել էին համայնքապետին, այնուհետ նաեւ իրավապահներին:
Ահազանգով դեպքի վայր ժամանած ոստիկանության խումբը գյուղի տներից մեկում հայտնաբերել էր 7-ամյա Կ.Կարապետյանի դին, իսկ նրա կողքին՝ մորը՝ 30-ամյա Աննա Կարապետյանին, որը, ըստ ականատեսների, ձեքին պահած է եղել մահացած մոր մեծադիր նկարը:

Մայրը 7-ամյա աղջկան խեղդամահ էր արել մահճակալի մեջ:
Կնոջ կողքին հայտնաբերվել էին նաեւ դեղորայքի դատարկ տուփեր: Իրավապահների ահազանգով դեպքի վայր ժամանած շտապօգնության խումբը դեղորայքային թունավորման կասկածանքով կնոջը տեղափոխել էր Սպիտակի բժշկական կենտրոն, ժամեր անց արդեն՝ Երևան:
Հարթագյուղի համայնքապետ Անդրանիկ Հարությունյանի խոսքով՝ կատարվածի մասին իրեն զանգահարել է կնոջ հարեւանուհին. «Անմիջապես եկա տուն, տանն էին նաեւ կնոջ երկրորդ ամուսինն ու մայրը, իրենք ինձնից 10 րոպե առաջ էին եկել, հենց իրենք էլ հայտնաբերել էին»,-պատմեց համայնքի ղեկավարն ու հավելեց, որ ինքն է իրավապահներին տեղեկացրել կատարվածի մասին:
Գյուղապետը դժվարանում է նշել կատարվածի վարկածները, ասում է՝ երկար տարիներ գյուղում չէր բնակվում, ամուսնացել ու աղջկա հետ տեղափոխվել էր Երեւան. «Անցած տարի մի անգամ է եկել գյուղ՝ մի քանի ժամով: Դեպքի օրն էլ, ցերեկը ժամը 2-ի սահմաններում է գյուղ եկել աղջկա հետ, մի կես ժամ մնացել է ու երեւի իր սեւ գործն արդեն արել, հետո ժամը 18:00-ի սահմաններում իջել է գյուղ՝ ամուսնուն ու սկեսրոջը գյուղի մատուռի մոտ դիմավորելու»:
Համայնքի ղեկավարը պատմում է, որ մահացած երեխան կնոջ առաջին ամուսնուց է եղել, որը մահացել է 2 տարի առաջ. «Ինքը ամուսնացել է Երեւանում, նոր ամուսինն էլ 2 երեխա ուներ, համատեղ ապրել են, իսկ առաջին ամուսինը մեր գյուղից էր»,-ասաց նա:
Կնոջ երկրորդ ամուսինը գյուղապետի հետ զրույցում պատմել է, որ կնոջ հետ նորմալ ընտանեկան կյանք են վարել, որեւէ տարօրինակ բան չի նկատել նրա մոտ:
Դեպքի վայր առաջինը մտած հարեւանը համայնքապետին պատմել է, որ մտնելով տուն՝ տեսել է երեխային խեղդամահ արված ու բազմոցին դրած, իսկ մայրը անտարբեր հայացքով նստած է եղել երեխայի անշնչացած մարմնի մոտ: Կնոջ կողքին նաեւ ճնշման դեղերի տուփեր են թափված եղել:
Սպիտակի բժշկական կենտրոնի տնօրեն Արսեն Մկրտչյանը ՀԺ-ին հայտնեց, որ կնոջը դեղորայքային թունավորում ախտորոշմամբ են ընդունել իրենց մոտ: Առաջին բուժօգնություն են ցուցաբերել ու տեղափոխել Երեւան, վիճակը բավարար է եղել: Երեկ արդեն նա դուրս է գրվել Արմենիա բժշկական կենտրոնից ու տեղափոխվել ոստիկանության Սպիտակի ձերբակալվածների պահման վայր:
Փաստի առթիվ նույն օրը հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասով: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատահոգեբանական: Իրավապահներն իրականացնում են լայնածավալ գործողություններ՝ պարզելու համար՝ արդյոք կինն ունեցել է հոգեկան խնդիրներ եւ արդյոք գրանցված է եղել որեւէ հաստատությունում:
Մեր տեղեկություններով՝ նախաքննական մարմինը նրան այսօր մեղադրանք կառաջադրի եւ միջնորդությամբ կդիմի դատարան կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր