Ուղիղ.Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթը          Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան       Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար    

25 հուն 2019 12:38

Տեսանյութ. Հաղթանակս նվիրում եմ մեր զինվորներին ու աշխարհով մեկ սփռված հայ ժողովրդին․ադրբեջանցուն հաղթած Տիգրան Կիրակոսյան

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի շրջանակներում Հայաստանը ներկայացնող 52 կգ քաշային սամբիստ Տիգրան Կիրակոսյանը նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակչում հայ սամբիստը 4։0 հաշվով հաղթեց Ադրբեջանի ներկայացուցիչ Ագհասիֆ Սամադովին։ Տիգրանը կիսվեց հաղթանակից իր տպավորություններով․ «Հպարտության մեծ զգացում ունեմ։ Այդ հաղթանակը ոչ միայն իմն է, այլ նաև ամբողջ հայ ազգինս։ Մեծ ակնկալիքներ ունեի Եվրոպական խաղերից, որոնք արդարացան։ Հաղթանակս նվիրում եմ մեր զինվորներին ու աշխարհով մեկ սփռված հայ ժողովրդին»։
2018-ին տեղի ունեցած սամբոյի աշխարհի առաջնության եզրափակչում Տիգրանը պարտվել էր Ռուսաստանը ներկայացնող Անդրեյ Կուբարկովին, ում Եվրոպական խաղերի կիսաեզրափակչում հաղթել էր։ Հարցին, արդյոք այդ հաղթանակը հոգեբանորեն օգնեց իրեն, Տիգրանը պատասխանեց․ «Ռուս մարզիկից կրած նախորդ պարտությունս էլ ավելի ուժեղացրեց հաջորդ գոտեմարտերում նրան գետնելու ցանկությունը»։
Ամփոփելով զրույցը՝ Տիգրանը նշեց․ «Վնասվածք ունեմ, հիմա ապաքինվում եմ։ Կշարունակեմ մարզումներս, որպեսզի նոյեմբեր ամսին մասնակցեմ աշխարհի առաջնությանը»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր