Ինչպես էր Շանելը գայթակղում օլիգարխներին, իշխաններին և նացիստներին
Երեք տարի անց Կոկոյի կախարդանքով գերվել է Անգլիայի ամենահարուստ մարդը` 44-ամյա Վեսթմինստերի դուքս Հյու Գրոսվենորը: Շանելը երկար ժամանակ դիմադրել է. սիրահետողին հաջողվել է արժանանալ աշխարհահռչակ նորաձևուհու բարեհաճությանը միայն 12 ամիս անց: Աղջիկը շքեղության մեջ լողում էր, սակայն այդ տղամարդուց երեխա ունենալու նրա երազանքն այդպես էլ չպսակվեց հաջողությամբ: Հետնորդ ունենալու զուր փորձերից հետո Գրոսվենորն ամուսնացել ե հասարակության վերին խավից 27-ամյա մի աղջկա հետ: Կոկոն կրկին մնացել է մենակ:
1938-ին Շանելի անկողնում է հայտնվել աշխարհահռչակ սյուրռեալիստ նկարիչ Սալվադոր Դալին: Իրավիճակին սրություն էր ավելացնում այն փաստը, որ նա ամուսնացած էր: Նրանց կապը շարունակվել է մինչև երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը: Ֆրանսիական ափը, որտեղ ապրում էր Կոկոն, սկսել էին ռմբակոծել, և ապաստանի փնտրտուքների մեջ՝ Շանելը դիմել է իր ծանոթ քանդակագործ Ապելլես Ֆենոզային: Ֆենոզան օգնել է նրան տեղավորվել Թուլուզայում, և դրանով, իհարկե, նրանց հարաբերությունները չեն սահմանափակվել:
Սալվադոր ԴալիԵրբ գերմանացիները մտել են Փարիզ, Կոկոն որոշել է, որ կարող է վերադառնալ այնտեղ: Նա ժամանել է «Ռից» հյուրանոց, որտեղ գտնվում էր իր շքեղ սենյակը և հայտնաբերել է այնտեղ նացիստական հրամանատարության վերնախավին: Զավթիչները թույլ են տվել նրան մնալ հյուրանոցում: Այնտեղ նա հանդիպել է իրավաբան և NSDAP- ի պաշտոնյա Հանս Գյունտեր Ֆոն Դինկլագեի հետ: Շուտով նա դարձել է Կոկոյի սիրեկանը:
1944 թվականին Դինկլագեն հայտնել է Կոկոյին, որ ստիպված է փախչել երկրից. նացիստները մեկը մյուսի հետևից պարտություն էին կրում: Նա կանչել է սիրեցյալին իր հետ, սակայն կինը հրաժարվել է: Մեկ անգամ ևս մենակ մնալով՝ Շանելը սկսել է սպասել հյուրերին. Եվրոպայում երրորդ ռեյխի աջակիցների դեմ պայքարի կամպանիա էր սկսվել: Գերմանացի զինվորականների հետ սեռական հարաբերություն ունեցող կանանց հետ նույնպես նուրբ չէին վարվում:
Կոկոյի հետևից ժամանել են գիշերը: Նրան պահել են երկու ժամ, ապա ազատ են արձակել նրան: Ոչ ոք չգիտի, թե ինչու, բայց ասում են, որ նա բանակի յուրաքանչյուր զինվորի խոստացել է մեկական սրվակ «No 5»՝ իրենց սիրելի կանանց համար: Ի՞նչ կարող էր պատահել նրա հետ նման շռայլ նվերից հետո: