17:00 - ՀՀ-ում իրավունքի և օրենքի գերակայությունն անպայման հաստատվելու է.Արսեն Բաբայան         16:30 - Ուկրաինայում կալանավորվել է ԻԼԻՊ կարեւոր առաջնորդներից մեկը, որը Վրաստանի քաղաքացի է      16:00 - Զույգը «Զվարթնոցից» մեքենա է պատվիրել. երբ վարորդն իջել է ջուր խմելու, փախցրել են այն. մեքենան գտել են վթարված    

28 հուն 2019 15:36

Աղվան Հովսեփյանը, Գագիկ Բեգլարյանը, Հովիկ Աբրահամյանը առոք-փառոք ապրում ապօրինաբար կառուցած առանձնատներում

Այսօր Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Արման Բաբաջանյանը հիշեց Երևանի Ազատության պողոտայի ու դրան հարող Բաբայան փողոցում կառուցված նախկին պաշտոնյաներին պատկանող առանձնատների պատմությունը։

«Ազատության պողոտայում ու Բաբայան փողոցում խոշոր առանձնատներ ունեն նախկին վարչապետեր Հովիկ Աբրահամյանը, Կարեն Կարապետյանը, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, նրա որդին, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը, Հայկազ Բաղմանյանը, Սեյրան Սարոյանը, Վարդան Հարությունյանը և այլք։ Ի վերջո, 2000-ական թվականներին հանրային սեփականություն համարվող տարածքն ապօրինաբար խլվել է երևանցիներից ու հիմա միլիոնատերերը առոք-փառոք իրենց տունն են կառուցել ու վայելում են», - նիստի ժամանակ հայտարարեց Բաբաջանյանը և դիմելով օրենսդրական նախաձեռնությունը ներկայացնող Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանին հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է լուծվելու հարցը։

Ի պատասխան Սարհատ Պետրոսյանը հստակ ոչինչ չասաց։ Նա, վկայակոչելով Սահմանադրությունը, նշեց, որ իր ղեկավարած կառույցը սեփականության իրավունքի երաշխավորն է ու ավելացրեց.

«Ես չեմ կարող հաստատել կամ չհաստատել այն տեղեկատվությունը, որ դուք ասացիք։ Մենք խնամքով պահպանելու ենք այդ մարդկանց սեփականության իրավունքը, եթե դրանք օրենքի շրջանակում են։ Մենք նաև խնամքով պահպանում ենք այն բոլոր փաստաթղթերը, որոնք, միգուցե, մի օր հիմք են հանդիսանալու այդ սխալները շտկելու համար, բայց ես՝ որպես պետական պաշտոնյա, չեմ կարող մտնել այդ դաշտ ու գնահատականներ տալ՝ ինչ-որ մարդկանց կողմից գույք վերցնել-չվերցնելու մասին»։

Սահրատ Պետրոսյանը ընդգծեց՝ եթե լինեն կասկածներ կամ անհրաժեշտ հիմքեր, որ գույքը ձեռք է բերվել ապօրինի, կդիմեն քննչական մարմիններին, ինչպես արել են մինչ այժմ։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր