15-ամյա աղջիկը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ վիճաբանության ընթացքում 3 անչափահաս աղջիկներ ձեռքերով մի քանի անգամ հարվածել են իրեն          Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-6 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին       Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել    

29 հուն 2019 16:25

Վրաստանում քաղաքացիներին զգուշացնում են Սև ծովի ափին փոթորկի մասին.Մոբիլիզացված են փրկարարների հավելյալ խմբեր

Վրաստանի Ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը Սև ծովի ամբողջ ափային գոտում սպասվող փոթորկի մասին զգուշացնում է բնակչությանը և կոչ անում չմտնել ծովը: Այս մասին տեղեկացնում է 1tv.ge-ն:


Վրաստանում հայտարարում են, որ Սև ծովի ողջ ափային գոտում գրանցվում է 4 բալ ուժգնությամբ փոթորիկ, և սպասվում է փոթորկի առավել ուժգնացում:
«Կտրականապես արգելվում է փոքրահասակ երեխաներին առանց ուշադրության թողնել ափին:
Ափային գոտում բարձրացված են կարմիր դրոշներ, որոնք արգելում են ծովը մտնել: Մոբիլիզացված են նաև փրկարարների հավելյալ խմբեր»,- հայտարարում են Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր